Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ամեն ինչ այնքան պարզ ու պարզունակ չէ, ինչքան պատկերացնում եք

Ամեն ինչ այնքան պարզ ու պարզունակ չէ, ինչքան պատկերացնում եք
17.10.2025 | 19:03

Հակված եմ կարծելու, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր բանագնացին ուղարկել է Նիկոլի մոտ՝ հասկացնելու, որ ձեռքերը հեռու քաշի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։ Այդ ուղերձը փոխանցելիս, բնականաբար, պետք է պահպանվեն արարողակարգի կանոնները։

Նիկոլի քարոզչական թիմն, իհարկե, ամեն կերպ պիտի թաքցնի Կիլիկիո Կաթողիկոսի բանագնացի հանդիպման իրական ծրագիրը՝ ներկայացնելով միայն արտաքին կողմը։

Իսկ ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հենվում են Նիկոլի հրապարակման վրա ու քննադատում կամ վատաբանում Կիլիկիո Կաթողիկոսին։

Այսբերգի իրական կշիռը ներքևում է, ոչ թե երևացող մասում։ Մի շտապեք եզրակացություններ անել Նիկոլի հրապարակած կադրերից։ Ամեն ինչ այնքան պարզ ու պարզունակ չէ, ինչքան պատկերացնում եք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3702

Մեկնաբանություններ