Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.11.2025 | 22:00
Տե՛ր իմ և Աստված իմ,
Այս նոր օրվա լույսի հետ ես նորից հանձնում եմ անձս Քո ձեռքերին։
Քո Սուրբ Խաչի վրա է հույսս դրված,
և վստահ եմ, որ Քո սրբերի բարեխոսությամբ պահելու ես ինձ բոլոր փորձություններից։
ԻմԱրարիչ,
Քեզ եմ հանձնում այս օրը՝ նրա բոլոր մտքերով, խոսքերով ու գործերով։
Թող ոչինչ չլինի, որ բաժանի ինձ Քո ներկայությունից և ոչինչ չխլի այն խաղաղությունը, որ ծնվում է Քո սիրուց։
Տե՛ր,
Ընդունիր իմ փոքր աղոթքը,
որ ծնվում է անզոր մարդու շրթունքներից, բայց զորանում Քո Սուրբ Խաչով, որ գծում է խաղաղության սահմանը շուրջս։
Եվ ես այժմ նորից հավատքով ասում եմ`
«Իմ անձը միշտ Քո ձեռքերում է»։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 5027

Մեկնաբանություններ