Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հուդայական վարքագիծ դրսևորած «հոգևորականները» պետք է կարգալույծ արվեն

Հուդայական վարքագիծ դրսևորած «հոգևորականները» պետք է կարգալույծ արվեն
28.11.2025 | 15:36

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հակասահմանադրական է, հակապետական, հակահայկական:

Դա ադրբեջանաթուրքական պատվեր է:

Դա անբարոյական ու հակաքրիստոնեական վարքագիծ է:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած և հուդայական վարքագիծ դրսևորած «հոգևորականները» պետք է կարգալույծ արվեն ու դասվեն Արցախը և Հայաստանի տարածքները հանձնածների շարքին:

Հայաստանի բոլոր արժանապատիվ և պետականամետ քաղաքացիները, անկախ իրենց կրոնական հայացքներից, ազգությունից և քաղաքական նախասիրություններից, պետք է պաշտպանեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ադրբեջանաթուրքական պատվերով գործող Նիկոլ Փաշինյանի ոտնձգություններից:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ