Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ոչ միշտ է տնտեսական վերելքը հանգեցնում ռազմաքաղաքական վերելքի

Ոչ միշտ է տնտեսական վերելքը հանգեցնում ռազմաքաղաքական վերելքի
10.12.2025 | 12:13

Սկսել եմ վերընթերցել Զբիգնև Բժեզինսկու «Ռազմավարական տեսլականը»։ Ու էստեղ պետությունների ուժի ընկալման ժամանակակից նարատիվներից մեկը հենց Բժեզինսկին կոտրում է։ Գրքի հենց առաջին էջերում հետաքրքիր համեմատական է տանում ժամանակակից ԱՄՆ–ի, Արևմտյան Եվրոպայի առաջատարների, Հնդկաստանի ու Չինաստանի համախառն ներքին արդյունքների միջև։ Պատմական հետաքրքիր տվյալ է բերում առ այն, որ մինչև Հնդկաստանի գաղութացումը բրիտանացիների կողմից, Հնդկաստանին և Չինաստանին բաժին էր ընկնում համաշխարհային ՀՆԱ–ի մոտ 75%-ը, իսկ Հնդկաստանի գաղութացվելուց, Չինաստանի ափիոնային պատերազմներից հետո այն նվազեց մինչև 5%։

Եվ Բժեզինսկին եզրակացնում է, որ Ասիայի այս գիգանտների տնտեսական ժամանակակից աճը ո՛չ թե տնտեսական սովորական աճ է, այլ ասիական երբեմնի ՀՆԱ–ի վերականգնում, որը դեռևս չի կարող հասնել նախկին մակարդակին, բայց չի էլ արգելակվի։

Մյուս հետաքրքիր համեմատականն այն է, որ Մոնղոլական կայսրությունը լինելով տնտեսապես հետամնաց, որտեղ մարդկանց մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ–ն չափազանց ցածր էր ի համեմատ Բյուզանդիայի, Նիկիայի և մյուս կայսրությունների, որոնք այդ ժամանակների համար ունեին բավականին ուժեղ տնտեսություն։ Հետևաբար, եզրակացնում է Բժեզինսկին, ո՛չ միշտ է տնտեսական վերելքը հանգեցնում ռազմա–քաղաքական վերելքի, ինչպես ո՛չ միշտ է, որ տեսական թուլությունը խոչընդոտ է ռազմական–քաղաքական վերելքի համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3362

Մեկնաբանություններ