ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Փորձում է Եկեղեցին կտրել ազգային իղձերից և վերածել վահագն-խաչատուրյանական կամակատար կառույցի

Փորձում է Եկեղեցին կտրել ազգային իղձերից և վերածել վահագն-խաչատուրյանական կամակատար կառույցի
21.12.2025 | 11:27

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենամեծ և ամենահեղինակավոր համաշխարհային հայկական ցանցային կառույցն է, և բոլոր ժամանակներում բոլոր կայսրությունները ցանկացել են կա՛մ կոտրել, կա՛մ տիրապետել համահայկական այս հզոր կառույցին։

Այդ ցանկությունը եթե ռեպրեսիվ մեթոդներով է կիրառվել, Եկեղեցին դիմադրել ու հաղթել է, ավելի խելացիները` փորձել են սիրաշահել։

Այսօր էլ նույն պայքարն է, թե Հայոց Եկեղեցին կմնա հայության ազգային իղձերին կառչա՞ծ, թե՞ իր աշխարհասփյուռ ուժով կվերածվի կոնկրետ իշխող խմբակի միջոցով այլ շահեր սպասարկողի։

Ես պատահական չեմ ասում, որ անձերի խնդիր բացարձակ չկա, հակառակ պարագայում ամեն ինչ հեշտ ու հանգիստ ընթացք կունենար։ Խնդիրը ինստիտուցիոնալ է, և վերաբերվում է հայության ապագային։ Ինչպես Փաշինյանը Հայաստանը վերածեց տկար, խոսք չունեցող ու ազգային իղձերին հակադիր պետական կազմավորման, այնպես էլ փորձում է Եկեղեցին կտրել ազգային իղձերից և վերածել վահագն_խաչատուրյանական կամակատար կառույցի` առանց ազգային խորը բովանդակության։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ