Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ով ծառայում է թշնամուն, նա իրավունք չունի խոսելու հայրենիքից

Ով ծառայում է թշնամուն, նա իրավունք չունի խոսելու հայրենիքից
27.01.2026 | 11:20

Երբ արցախցիները շնորհակալություն հայտնեցին Պուտինին, նիկոլականները Ֆեյսբուքում իրենց պատռում էին՝ ոռնոց, ցնցում, հիստերիա։ Բայց ես լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում եմ․ եթե Պուտինը չլիներ իր ռուս խաղաղապահներով, Արցախում ապրող մարդկանց առնվազն 90 տոկոսը Ալիևի ձեռքով կկանգներ ցեղասպանության առաջ՝ կցեղասպանվեր նույն սցենարով, ինչ 1915-ին։

Հիմա Նիկոլը և իր նախագահը հրապարակավ շնորհակալություն են հայտնում Ալիևին, իսկ նիկոլականները լուռ ու հաճույքով տարածում են դա, Դրա համար էլ բերանները փակ են․ ի՞նչ խոսեն, երբ Ալիևը դարձել է իրենց իրական տերը, իսկ իրենք՝ նրա կամակատար ճորտերը։ Սրանք էլ խոսում են` ազատությունից, անկախությունից , հայի շահից երբ փաստացի դարձել են իրենց երկրի չափ մի երկրի ղեկավարի ստրուկը։

Ով ծառայում է թշնամուն, նա իրավունք չունի խոսելու հայրենիքից ու Հայ ազգի շահերից, այդպիսինները հայի թշնամիներն են։

Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Մեկնաբանություններ