Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հիմա էլ զոհաբերված տղերքին իրենց պիղծ քարոզարշավի մի մասն են ցանկանում դարձնել

Հիմա էլ զոհաբերված տղերքին իրենց պիղծ քարոզարշավի մի մասն են ցանկանում դարձնել
27.01.2026 | 12:28

Հիշեցնե՞մ, որ սրանք դեռ չեն հրապարակել զոհերի իրական թիվը, որ մուտանտը զոհերի մասին պլյուս-մինուս 50-ով էր խոսում: Հիշեցնե՞մ, թե ինչպես էր մուտանտը հրաման տվել ուժ գործադրել զոհված տղերքի ծնողների նկատմամբ: Հիշեցնե՞մ, թե ինչպես էին զոռբայավարի ներխուժում Եռաբլուր՝ նիկո՜լ վարչապե՜տ վայնասունը կապելով: Հիշեցնե՞մ, թե ինչպես էին տղերքի մարմինները պարկերի մեջ նկուղում լցրել: Հիշեցնե՞մ, թե ինչպես էին Ալենն ու աներձագը Հունաստանի կլուբներում տժժում, երբ դեռ ամիսներ էին անցել, և տղերքի արյունը չէր չորացել: Հիշեցնե՞մ, թե ինչպես էին քայլասերված պատգամավորները, ժպիտները դեմքներին, Եռաբլուրում ասում-խոսում-ծիծաղում: Հիշեցնե՞մ, թե ինչպես էր տիկինը խնջույքներ կազմակերպում և սգավոր մայրերին պարացնում: Հիշեցնե՞մ. թե ինչպես էին հայտարարում, որ 11 000 դասալիք ունենք, որ միայն Աշոտիկն է կռվել: Մնացած դրվագները հիշեցնե՞մ...

Իմ ընկերներին հաստատ հիշեցնելու կարիք չկա, նրանք շատ լավ հասկանում են, որ սրանք հիմա էլ իրենց կողմից զոհաբերված տղերքին իրենց պիղծ քարոզարշավի մի մասն են ցանկանում դարձնել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ