Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ՝ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագրում։ «Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

ԱՄՆ-ի նպատակը Իրանի իշխող վարչակարգի ֆիզիկական ոչնչացումն է և տապալումը

ԱՄՆ-ի նպատակը Իրանի իշխող վարչակարգի ֆիզիկական ոչնչացումն է և տապալումը
01.03.2026 | 12:02

Իրանի դեմ մեկնարկած պատերազմի համատեքստում ԱՄՆ-ն այլևս հաստատեց իր անմիջական ներգրավվածությունը: Ավելին, Թրամփը հղեց ուղերձ, որի համատեքստում պետք է որոշ դիտարկումներ անել:

Առաջին ուղերձից պարզ է դառնում, որ Թրամփը Իրանը համարում է ահաբեկչությունը սատարող երկիր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Երկրորդ. Թրամփը կոչ է արել ԻՀՊ զինվորներին զենքը ցած դնել:

Երրորդ. Թրամփը բառացի կոչ է արել իրանի քաղաքացիներին ընդվզել՝ բառացիորեն նշելով. «Երբ մենք ավարտենք, դուրս եկեք և վերցրեք իշխանությունը»:

Չորրորդ. Թրամփի ուղերձը, ըստ էության, թույլ է տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ի ռազմավարական բացահայտ նպատակը Իրանի ռազմաքաղաքական իշխող էլիտայի ֆիզիկական ոչնչացումն ու գործող վարչակարգի տապալումմ է:

Հինգերորդ. հենց այս նպատակի իրականացման համատեքստում է Իրանը համարվում ահաբեկչությունը սատարող պետություն, և փաստացի խնդիր է դրված Իրանի վարչակարգի հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին նույն մեղադրանքներով դատապարտված Սադամ Հուսեյնի և Քադաֆիի վարչակարգերի հետ: Իսկ թե տարածաշրջանում ինչ հետևանքների և քաոսի բերեցին այդ գործողությունները, բոլորս լավ գիտենք:

Վեցերորդ. այս ամենի ֆոնին Հայաստանում ազգակործան ռեժիմը և իր պարագլուխը, երջանիկ ժպիտները դեմքին, ավտոբուսով «տուռնե» են անում:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ