Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սա տոտալ բռնապետություն է, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն

Սա տոտալ բռնապետություն է, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն
30.03.2026 | 15:20

Անիծյալ 2018 թվականից ի վեր, երբ այս նեղացկոտը խաբեց բոլորիս ու զավթեց իշխանությունը, ոչ մի օր չի անցնում առանց նոր սկանդալի, նոր խայտառակության, շիզոֆրենիայի նոր նոպայի։ Ամեն օրը ջուրն է ընկնում, ամեն օրն այս խելագար դիկտատորի մասնակցությամբ խայտառակ ռեալիթի շոուի մի նոր դրվագ է։

Նա իր թիկնապահների բանակով ներխուժում է եկեղեցի՝ պատարագի ժամանակ, որպեսզի միտումնավոր սադրի մարդկանց, դիտմամբ սկանդալ առաջացնի, իսկ հետո, երբ մարդիկ արձագանքում են դրան, վախկոտաբար նրանց վրա քսի տա իր ոստիկաններին։ Սադրում է, հետո ոստիկաններին քսի է տալիս։ Ուզում է շոշափել ժողովրդի դիմադրության կետը, որպեսզի նորից հարձակվի ու նորից որևէ ստորություն անի։

Երբ նրա թիմակիցը օրը ցերեկով քաղաքի կենտրոնում թքում է քաղաքացու երեսին, ոստիկանները նրա հետևից չեն վազում, քննչական կոմիտեն այստեղ խախտում չի տեսնում, քրեական գործ չի հարուցվում։ Ոչ ոք նրան չի բանտարկում։ Փոխարենը նստեցնում են երկու լրագրողի՝ հանրապետության գլխավոր խուլիգանի վիրավորանքներին պատասխանելու համար։

Սա տոտալ բռնապետություն է, որտեղ չկա օրենք, չկա արդարադատություն, այլ կան միայն թուրքական ու արևմտյան հատուկ ծառայությունների կողմից վարձված խելագար ավտոկրատի հիստերիկ նոպաները։ Որտեղ սեփական ժողովրդին տված նրա սիրո և հարգանքի խոստումները էժանագին սուտ դուրս եկան, ինչպես և նրա «սրտիկները»։

Այս ամենաթողությունը կարող են կանգնեցնել միայն նրանք, ովքեր հունիսին կգնան ընտրությունների և կընտրեն ցանկացած թեկնածուի՝ բացի այս կատաղած Հուդայից։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ