«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր զավակները սպասում են արդարության վերականգնմանը

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր զավակները սպասում են արդարության վերականգնմանը
31.05.2026 | 15:10

Այսօր լրացավ Արագածոտնի թեմի հիմնադրման 30-րդ տարեդարձը: Թեմի ողջ հոգեւոր դասը, աշխատակիցները եւ հավատավոր ժողովուրդը այս առիթով առանձնակի երախտագիտությամբ շնորհավորում է սիրելի Առաջնորդին՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին:

Արդեն տասնվեց տարի Սրբազան Հայրն իր հայրական հոգատարությամբ և անդուլ աշխատանքով առաջնորդում է թեմը՝ դառնալով բազմաթիվ նախաձեռնությունների, կրթական, մշակութային և հոգևոր ծրագրերի ոգեշնչողն ու իրականացնողը՝ իր առջեւ ունենալով լուսավոր տեսլական։

Արագածոտնի թեմի վերջին տասնամյակների պատմությունն անհնար է պատկերացնել առանց Սրբազան Հոր անձնվեր ծառայության։ Բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր նոր շունչ են ստացել, երիտասարդական, կրթական ու վանական կյանքը՝ նոր թափ, իսկ հոգևոր ծառայությունը՝ նոր զորություն։ Այս ամենի հիմքում եղել է Սրբազան Հոր հավատարմությունն առ Աստված, նվիրումը Եկեղեցուն և հոգատար սերը թեմի յուրաքանչյուր զավակի հանդեպ։

Հանիրավի մեղադրանքների պատճառով Սրբազան Հայրն արդեն տևական ժամանակ է, ինչ զրկված է իր առաջնորդական առաքելությունն իրականացնելուց, սակայն հոգեւոր դասն ու բոլոր աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ շարունակում են ծառայել՝ զգալով Սրբազան Հոր օրհնությունը եւ աղոթքը։

Սիրելի’ Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր զավակները սպասում են արդարության վերականգնմանը, Ձեր բարի վերադարձին և այն օրվան, երբ կրկին հնարավորություն կունենան Ձեր հայրական օրհնությունը ստանալու:

Արագածոտնի թեմ

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ