«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գոյություն չունեցող բանը ոչնչացնել հնարավոր չէ

Գոյություն չունեցող բանը ոչնչացնել հնարավոր չէ
01.06.2026 | 13:32

«Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է». այսպիսի խորագրով հոդված բերեց լրահոսը փաշինյան նիկոլի թերթից: Բնականաբար, նորմալ մարդը սրանց գրածը չի կարդա: Նախ, տգետ նյութ է a priori, երկրորդ՝վերնագրում ամեն ինչ ասված է՝ նյութ է հակասովետական, հակառուսական, «անկախական» բարբաջանք է:

Ընդամենը մի քանի նկատառում սրանց հոդվածի մասին: Այ անուղեղներ, ձեր ուղեղը չեն ոչնչացրել, քանզի դա գոյություն չի ունեցել, իսկ գոյություն չունեցող բանը ոչնչացնել հնարավոր չէ: Այլ հարց, որ արհեստականորեն, բռնի ուժով ուղեղ են լցրել ձեր դատարկ գանգերում, բայց անգամ դրանից հետո դուք մարդ չդարձաք, քանզի պետություն ունենալուց հետո անում եք այն, ինչ 100 տարի առաջ՝ դառնում եք Արևմուտքի ֆիլիալ և մտածում, թե ինչպես հնարավորինս շուտ ձեր տարածքները հանձնեք թուրքին:

Հուսանք, ամսի 7-ին կազատվենք արևմտյան ագենտուրայից Հայաստանում, երկում լրջագույն դեզինֆեկցիա կանցկացվի: Եվ գոնե մի 100 տարի սույն խայտառակ պետությունն ու ազգն իրենց գլխին փորձանք չեն բերի։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ