Նիկոլը պետք է հեռանա, որ Հայաստանը մնա
21.11.2026 | 12:20
Նիկոլը պետք է գնա, որովհետև Հայաստանը չի կարող նույնանալ մեկ մարդու և մեկ իշխանության հետ, որովհետև ազգային անվտանգությունը, Արցախի կորստի ցավը, արցախահայության իրավունքներն ու արժանապատվությունը չեն կարող դուրս մղվել մեր պետական օրակարգից, որովհետև ազգային ինքնությունը, պատմությունը, Հայ առաքելական եկեղեցին, լեզուն ու մշակույթը մեր միասնության հիմքերն են, ոչ թե քաղաքական հակադրության առարկա։
Որովհետև մեզ անհրաժեշտ է արդար Հայաստան, որտեղ օրենքը հավասար է բոլորի համար, դատարանն անկախ է, իսկ քաղաքացին՝ պաշտպանված՝ անկախ իր քաղաքական հայացքներից։
Հայաստանը պետք է ունենա հստակ տեսլական և պատասխանատու իշխանություն՝ սեփական ազգային շահերը պաշտպանելու կամքով ու կարողությամբ, որտեղ երիտասարդն ապագա է տեսնում հայրենիքում, իսկ թոշակառուն ապրում է արժանապատիվ կյանքով։
Ես ուզում եմ ապրել մի Հայաստանում, որտեղ իշխանությունները փոխվում են, բայց պետությունը չի ցնցվում, որտեղ ազգային շահը վեր է կուսակցական շահից, իսկ հայրենիքը՝ յուրաքանչյուր քաղաքական գործչից։
Այս ամենն ունենալու համար Նիկոլը պետք է գնա։
Գնա՛, որ Հայաստանը մնա։
Էլզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեկնաբանություններ