Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության կորուստը ինքնին չի վերացնում այդ տարածքի նկատմամբ պետության ինքնիշխան իրավունքները

Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության կորուստը ինքնին չի վերացնում այդ տարածքի նկատմամբ պետության ինքնիշխան իրավունքները
21.11.2026 | 12:43

Հայաստանի շուրջ արհեստականորեն ստեղծվում է մի հակասություն՝ «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան», կարծես պատմությունն ու իրավունքը միմյանց բացառող հասկացություններ են։

Բայց եկեք այս տրամաբանությունը հասցնենք իր տրամաբանական ավարտին։

Եթե վաղը, Աստված մի արասցե, թշնամին գրավի և օկուպացնի Սյունիքը, ի՞նչ է ստացվելու։

Մնացած Հայաստանը շարունակելու՞ ենք անվանել «իրական Հայաստան», իսկ Սյունիքը տեղափոխելու ենք «պատմական Հայաստանի» կատեգորիա։

Եվ եթե պահանջենք վերականգնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը Սյունիքի նկատմամբ, դա արդեն համարվելու՞ է տարածքային պահանջատիրություն, ռևանշիզմ կամ պատերազմ հրահրելու փորձ։

Մի՞թե օկուպացիան կարող է փոխել տարածքի իրավական պատկանելությունը։

Իհարկե՝ ոչ։

Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության կորուստը ինքնին չի վերացնում այդ տարածքի նկատմամբ պետության ինքնիշխան իրավունքները։

Հետևաբար պատմականն ու իրավականը հակադրելը, իսկ իրավական իրավունքների մասին խոսելը պատերազմի սպառնալիք ներկայացնելը ոչ միայն քաղաքականապես վտանգավոր, այլև տրամաբանորեն անհեթեթ մոտեցում է։

Իրավունքը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ տվյալ պահին պետությունը չունի այն իրացնելու բավարար ուժ կամ հնարավորություն։

Եվ եթե այսօր սեփական իրավունքների մասին խոսելը ներկայացվում է որպես խաղաղությանը սպառնացող ծայրահեղականություն, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարելի է արդարացնել ցանկացած տարածքային կորուստ՝ այն անվանելով նոր իրականություն։

Խաղաղությունը չի կարող կառուցվել այն սկզբունքով, որ ուժով պարտադրված յուրաքանչյուր նոր իրողություն պետք է վերածվի իրավական ճշմարտության։

Սա է այն վտանգավոր տրամաբանական փակուղին, որի մեջ կարող է հայտնվել պետությունը, երբ քաղաքական իրատեսությունը շփոթում են սեփական իրավունքներից հրաժարվելու հետ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ