Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«ՈՒմ կովը մնչա-չմնչա, քոնի ծպտունը, ախր, չպիտի լսվի»

«ՈՒմ կովը մնչա-չմնչա, քոնի ծպտունը, ախր, չպիտի լսվի»
22.11.2026 | 19:07

«Մի ցռան կովը սաղ նախրի անունը հանեց»:

Չէի հիշատակի ժողովրդական այս ասացվածքը, եթե հիմնավոր կասկածներ չունենայի, որ հանրության շրջանում ձևավորվել և գնալով արմատանում է այն համոզմունքը, թե լրագրողների ճնշող մեծամասնությունը պոտենցիալ կարիերիստ է, մասնագիտական գործունեությունը հարամ փող կորզելուն ծառայեցնող պապարացի, իսկ բացառիկ փոքրամասնությունն էլ՝ ազգ ու երկիր ուրանալու պատրաստ գործակալ:

Փաստորեն, այդ «ցռան կովը», որ տվյալ դեպքում «մոզի» է, սպառնում է վերահաստատել ժողովրդական ասացվածքի դիպուկ բնորոշումը՝ ժամանակակից հայ լրագրողական համայնքի «անունը հանելով»:

Եվ գիտե՞ք որն է ամենազավեշտալին. ողջ լրագրողական, իսկ հետո նաև քաղաքական գործունեությունը պապարացիության վերածած սույն «մոզին» այսօր «հարամ փող կորզելու» մեջ է մեղադրում ընդդիմախոս լրագրողներին ու քաղաքական գործիչներին: Բա հիմա ո՞նց չհիշատակես ռուսական մեկ այլ ասացվածքի հայերենացված տարբերակը. «Տո ցռան մոզի, ում կովը մնչա-չմնչա, քոնի ծպտունը, ախր, չպիտի՛ լսվի»:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ