Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հուսադրող ուժ՝ տխուրների համար

Հուսադրող ուժ՝ տխուրների համար
29.11.2024 | 15:55

Ամանորը երկրի դռան հետևում ճեմող հյուր է։ Նա չգիտի, որ տան ներսում իրերի վերադասավորություն չի եղել, նույնիսկ փոշեծածկույթի վրա կարելի է ցուցամատով գրել ոչ քնքշացնող բառեր, որոնք հսկա փուչիկների պես էին, չհասան երազաքների ծիրին։ Մի քիչ կքայլի ստի ու աղքատության դեկտեմբերյան տարածքներում, տխուրների համար հուսադրողի ուժ կհավաքի, ժպիտ կնկարի դեմքի վրա, որ դիմավորողը «բարի գալուստ» ասի։

Սպասենք նրա դուռթակոցին։

Տեսնես՝ լավատեսության հաբեր կա՞ն, եթե՝

այո, ասեք, տիտղոսավոր պարոնայք, գոնե անունն իմանանք։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 11975

Մեկնաբանություններ