«Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30 միլիոն եվրո աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի Հայաստանին բարելավել քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում»:
Իրաքում և Սիրիայում տարածքներ գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է նոր նավթահանքեր գրավել Լիբիայի և եգիպտական Սինայի թերակղզու տարածքներում՝ տեղեկացրել է բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։
Ամերիկյան Global Financial Integrity հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել 2004-2013-ին տարբեր երկրներից կապիտալի անօրինական դուրսբերման վերաբերյալ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է վրացական IPN գործակալությունը:
Միակը, որ այսօր ՕՊԵԿ-ն ի վիճակի է անել՝ որոշումներ ընդունելը հաջորդ սամմիթին հետաձգելն է, որը նախատեսված է հունիսին՝ Il Foglio-ում գրում է Գաբրիելա Մոչիան:
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ, նավթի մաքսանենգության հարցերով պատասխանատու Էբու Սայաֆի համակարգչից դուրս բերված փաստաթղթերը վկայել են, որ նավթի մաքսանենգ վաճառքից ԴԱԻՇ-ն ամեն ամիս Թուրքիայից ստացել է 40 միլիոն դոլար:
«Ինեկոբանկը» ձեռք է բերել «ՊրոԿրեդիտ Բանկի» 100 տոկոս բաժնետոմսերը. գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման և «Ինեկոբանկի» երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցների հաշվին:
Թուրքական ուղղությամբ լիակատար փակուղի է: Ցեղասպանության ճանաչումից, Արարատից ու Պատմական Հայաստանից Նիկոլի հրաժարվելը թուրքերի համար ունի ԶՐՈ արժեք, քանզի Պատմական Հայաստանն ու Արարատը, նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար մեծ խնդիրներ չեն հանդիսացել, առավել ևս, հիմա...