Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ՈՒկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Իրաքը, թե՛ Ռուսաստանն անչափ կարևորում են Ադրբեջանը, իսկ իրականում` նրա նավթը, սակայն սա հենց այն դեպքն է, երբ ռուսն ասում է. «Не было бы счастья, да несчастье помогло»:
ԱԺ-ում ավարտվեցին 2014-ի պետբյուջեի կատարողականի լսումները։ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ պետական պարտքը ռիսկայնության շեմին չէ, քանի որ չի հասել 60 %-ի։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը ՀԷՑ-ը մտադիր է հասնել շանտաժի միջոցով։ ԱԺ-ում ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի մասնակցությամբ քննարկումներից հետո, թյուրիմացորեն թե անհրաժեշտաբար, քաղաքի տարբեր շրջաններում կարճատև հոսանքազրկում է եղել։
Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ ասել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը։
Գերմանական Wintershall ընկերության ղեկավար Մարիո Մերենը հայտարարել է, որ Եվրոպայում չկան էներգետիկ կոնսորցիումներ, որ ներդրումներ կանեն Թուրքիայի հետ գազատար հանգույցի կառուցման համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Business France-ը՝ Ֆրանսիայում միջազգային ներդրումների և ձեռնարկությունների զարգացման ֆրանսիական միջազգային գործակալությունը, հունիսի 3-ին և 4-ին Երևանում կազմակերպում են «Ֆրանսիական օրեր»:
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...