Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, նշեց Արագածի գագաթը հաղթահարելով։ Արշավին մասնակցում էր շուրջ 100 ուսանող։
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է «Իսլամական պետություն», ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին: Այս եկեղեցի-հուշահամալիրում ամփոփված են Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները, իսկ «եղասպանության թանգարանում եղեռնը հավաստող մեծ թվով վավերագրեր կան:
Այդպես էլ այսօր չտեսա փողոցում մի հայ, ով ժպտում էր՝ սիրով, անկեղծ, հպարտ, գնահատված: Հերն էլ անիծած, կարևորը այժմ Հանրապետության հրապարակում երգչիստները ծվծվում են՝ սերս առան տարան, ես էս ինչ օրն ընկա...
Ֆրանսիայի Հայկական թանգարանի վերաբացման խնդիրը հանգուցալուծում չի գտնում: 1953-ից թանգարանն իր մշակութային արժեքները ցուցադրել է Փարիզի Էնների հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական ընդունելության ժամանակ շնորհավորելով ներկաներին, ասել է.
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Ալբանիա: France Presse-ը հաղորդում է, որ բռնության մասին խոսելով` պապը մատնանշել է Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը, ինչի մեղավորը «Իսլամական պետութուն» խմբավորումն է, որը իսլամի ծայրահեղ, արմատական ու դաժան մեկնաբանություն է քարոզում և Սիրիայում ու Իրաքում խալիֆայություն ստեղծելու երազանք ունի:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...