Հունիսի 7-ը Վատիկան պետության ծննդյան տարեդարձն է։ Վատիկանն իր ներկա տեսքով ի հայտ է եկել 85 տարի առաջ՝ Իտալական Թագավորության և Սուրբ Աթոռի միջև կնքված Լաթերանյան պայմանագրերով։ Փաստաթուղթը Լաթերանյան առաքելական պալատում 1929թ. ստորագրել են կարդինալ Պետրոս Գասպարին և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ոչնչացնել գրոհայիններին, ովքեր կռվում են ընդդեմ ՈՒկրաինայի: Ընդ որում` Լուկաշենկոն կտրականապես հրաժարվել է միջնորդական դերից` ճգնաժամի կարգավորման հարցում:
Երեկ Թբիլիսիի կենդանաբանական այգում երեք երիտասարդ ենթարկվել է երկու վագրերի հարձակման, ինչի արդյունքում նրանցից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, իսկ երկուսի վնասվածքները համեմատաբար թեթև են:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական TСH հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյին խորհուրդ է տվել չդադարեցնել երկրի արևելքում ուժային գործողությունը:
Ադրբեջանը չի ծրագրում մտնել որևէ միություն, այդ թվում Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն՝ հայտարարել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը:
Օրերս ավարտվեց Ռուսաստանի տնտեսության նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի այցը Բաքու: Բացի տնտեսական հարաբերություններից՝ ռուս նախարարը անսպասելի առաջարկություններով է հանդես եկել Ադրբեջանին՝ միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...