Հրաձգությունը ադրբեջանական գերեզմանոցի վրայով էր: Թեև գնդակները գիշեր-ցերեկ աջուձախ սուրում էին, բայց ոչ մի գերեզմանաքար չէր վնասվել... Ադրբեջանցիները հարազատ ննջեցյալների շիրմաքարերին չէին կրակում, հայերն էլ մեռել հարգող մարդիկ են, հատկապես՝ օտարի։
Կրթության և գիտության նախարարությունը պարտադիր է համարում մի բան, որը գոյություն չունի: Խոսքը 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր դարձնելու մասին է:
«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, ազատամարտիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ, որ վերջերս հրատարակել է երկու գիրք` «Կանիծեմ, եթե մոռանաս» փաստագրական վիպակը և «Վերադարձ» պատմվածքների ժողովածուն: Մեր զրույցն անդրադարձ է այդ գրքերին, և` ոչ միայն:
Հազվադեպ է պատահում, որ գրիչը ձեռքս եմ առնում ներքին մի տագնապով, անբացատրելի մի վախով։ Ո՛չ նրա համար, որ չգիտեմ, թե ինչ գրել, այլ չգիտեմ` ինչից սկսել։
Ժողովրդական լայն զանգվածների յոթ տասնամյակից ավելի տևած զոմբիացման պրոցեսը այնպիսի խորության և մասշտաբների էր հասել, որ մինչ օրս էլ մեծ թիվ են կազմում «համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի», իմա` Լենինի մասին սխալ, անհեթեթ, իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող պատկերացումների տեր մարդիկ:
Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն ուշադրության կենտրոնում պետք է լինեն, սակայն դրանից ոչինչ չի փոխվում, եթե չասենք՝ հակառակը:
Ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը, վերջին զանգի կապակցությամբ այսօր երեկոյան Ազատության հրապարակում կկազմակերպվի համերգ, վերջում էլ՝ տոնական հրավառություն։
Ես կրկես մանկուց չեմ սիրել։ Սակայն կրկեսից մի ցնցող բան եմ հիշում. հռչակավոր ծաղրածու Կարանդաշը սագերը լծել էր սայլակին, սայլակը բեռնել էր փաստաթղթերով և գնում էր պահեստ՝ 1 կգ մեխ դուրս գրելու։ Սա խորհրդային բյուրոկրատիայի զավեշտալի բնութագրումն էր, ԽՍՀՄ-ը վարչաբյուրոկրատական երկիր էր, և փաստաթղթերի առատությունն ու բյուրոկրատիայի աներերությունը բնական էին։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...