19.03.2014|
13:58
Ղարաբաղի համար նախադեպ կարող են լինել Շոտլանդիան կամ Կատալոնիան, բայց ոչ Ղրիմը: Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` այսօր կայացած ասուլիսում: ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, թե կասկածելի էր Ղարաբաղում Ղրիմի հանրաքվեի կապակցությամբ կայացած տոնախմբության փաստը, ինչպես նաև նկատել, որ նման ուրախության հետևում կարող է թաքնված լինել Ռուսաստանը: