ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Հիշելով հռչակավոր  ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

    Հիշելով հռչակավոր ըմբշամարտիկին, մանկավարժին` Նորայր Մուշեղյանին

    28.02.2014| 11:34
    -Պապիկ, ամիսներ շարունակ ցանկանում եմ քեզ մի բան ասել, բայց ամաչում եմ։ -Ամաչելու բան թե չես արել, մի ամաչիր: Ես էլ քեզ եմ հաճախ հարցեր տալիս` առանց ամաչելու: Ասելիքդ ասա:
  • «Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է»

    «Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ հինգ տարբեր հիվանդությունների միացություն է»

    28.02.2014| 11:31
    Ոմանք արագ քայլելով գնում ու գալիս էին, ոմանք, թեև նստած էին, բայց մտորումների մեջ ընկած, անհանգիստ շարժումներով խաղում էին իրենց մատների հետ, կային մարդիկ, որոնք ուղղակի քարացած էին: ՈՒ թեև յուրաքանչյուրի դրսևորումները տարբեր էին, սակայն նրանց բոլորի հայացքը նույնն էր: Այս կանանց աչքերում տենդային տագնապ կար: «Ի՞նչ անեմ… Մտքովս չէր անցնի: Ինչո՞ւ, ինչո՞ւ… Մի՞թե վերջ»,- մոտավորապես այսպիսի մտքեր կարելի էր կարդալ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավարի կաբինետի առջև հավաքված կանանց հայացքում:
  • Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

    Դյորթգյոզյան եղբայրների շենքը Դոնի Ռոստովում

    28.02.2014| 11:26
    Հացահատիկի խոշոր վաճառականներ Հովհաննես և Գրիգոր Դյորթգյոզյան եղբայրների (И. и Г. Дерткезовы) շենքը, որ կառուցվել է 1915 թ. Դմիտրիևսկայա թ. 126 (այժմ` Շահումյան թ. 110) հասցեում, համարվում էր քաղաքի ամենանշանավոր կառույցներից մեկը: Երկրորդ հարկում գտնվում էին եղբայրների առևտրատան գրասենյակը, ինչպես նաև տանտերերի բնակարանները, որոնք ունեին քաղաքակրթական վերջին նորույթներ` ջերմամատակարարում, կոյուղի, ջրամատակարարում:
  • Բաքվի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին

    Բաքվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

    28.02.2014| 11:22
    Բաքվահայությունը շինարարությանը ձեռնամուխ է եղել 1863 թ. և ավարտել 1869-ին: Ծախսվել է 15267 ռուբլի, որից 5758-ը տրամադրել է Մայր աթոռը, իսկ մնացածը հանգանակվել է: Շինարարության վերակացուն էր Բաքվի նավթարդյունաբերողների առաջին սերնդի ներկայացուցիչ, շուշեցի Ջավադ Մելիքյանը:
  • «Տուգանում են մի բանի համար, որ չունենք»

    «Տուգանում են մի բանի համար, որ չունենք»

    28.02.2014| 11:14
    «Քույրիկ ջան, կրակն ենք ընկել, պապուս թվից վաճառել եմ մեքենաս, բայց մի քանի օր առաջ 35 հազար դրամ տուգանք ա էկել ԱՊՊԱ չունենալու համար»,- ամբողջ ճանապարհին գանգատվեց տաքսու վարորդը: Ինչո՞ւ, ի՞նչն է խնդիրը: Իմ այս հարցին ի պատասխան տաքսու վարորդն ասաց. «Շա՞տ իմանամ: Դա վերջը չի, եթե չվճարեմ` տույժեր են գալու»:
  • Ինչպես քաղաքային տարածքները հարմարեցնել երևանցուն

    Ինչպես քաղաքային տարածքները հարմարեցնել երևանցուն

    28.02.2014| 11:12
    Երևանը հնուց բաղկացած է եղել երկու քաղաքից: Այդ երկու քաղաքներն ավելի ցայտուն երևացին 19-րդ դարի կեսերից: Դրանք սահմանում էին ոչ թե տարածքները, տեղամասերի աշխարհագրական դիրքը, բնակիչների սոցիալական նկարագիրը, այլ քաղաքային բնակիչների կյանքն էր, որ սահմանում էր այդ երկու քաղաքները:
  • ՈՒկրաինան սեփական  «կազմաքանդման» ուղի է բռնել

    ՈՒկրաինան սեփական «կազմաքանդման» ուղի է բռնել

    28.02.2014| 11:06
    Սոչիում 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը զարմանալիորեն զուգադիպեց ՈՒկրաինայի հայտնի իրադարձությունների ողբերգական, բայց տարօրինակ միջանկյալ ելքին։ Արևմուտքի լրատվամիջոցների մի շարք հրապարակումներ հստակորեն ցույց են տալիս` ոմանց համար ՈՒկրաինայի պետական հեղաշրջումը 2008 թ. օգոստոսի վրաստանյան պատերազմի «ռևանշն» է։
  • «Հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում,  իսկ հոգին` մարմնի հակառակը»

    «Հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը»

    28.02.2014| 11:03
    Առտնին հոգսերը թոթափելու և հանգիստ շունչ քաշելու օրեր են գալիս. սկսվում է Մեծ պահք կոչվող քառասնօրյա զատկական ժամանակաշրջանը, որի առաջին օրը կոչում են Բարեկենդան: Այդ օրը մեր ժողովուրդը շատ է սիրել, նույնիսկ հեքիաթներ ու զվարճալի պատմություններ են հնարել կապված Բարեկենդանի հետ: Իսկ այդ բառի անունը առաջացել է Բարի կենդանություն իմաստից, այսինքն՝ մինչ Ադամի ու Եվայի մեղանչում Աստծո դրախտում գտնվելու ժամանակաշրջանը: Այս տարի Մեծ պահքը սկսվում է մարտի 2-ին ու ավարտվում սուրբ Զատկի տոնին՝ ապրիլի 20-ին:
  • Բարերարի վախճանը

    Բարերարի վախճանը

    28.02.2014| 11:01
    Երբեմն հանդիպում ես երևույթների, որոնք առտնին տրամաբանության շրջանակներից դուրս են ու դժվար բացատրելի: Այդ դեպքում հայտնվում ես միստիկայի, ճակատագրապաշտության ծիրում, և այլ բան չի մնում անել, քան ամեն ինչ բարդել վերերկրային նախախնամության վրա:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ուկրաինայում սկսվեց ջարդերի, ավերածությունների, պատիժների պատմությունը

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ուկրաինայում սկսվեց ջարդերի, ավերածությունների, պատիժների պատմությունը

    28.02.2014| 10:49
    Ճիշտ են ասում` հեղափոխությունը միշտ էլ ճգնաժամ է, ինչ էլ ուզում եք անունը դրեք, ինչ պատճառներ ուզում եք բերեք: Ու ամեն ճգնաժամի համար գին կա վճարելու` անկախ ամեն ինչից: Հեղափոխություններից տուժում են բոլորը` թե´ իշխանությունները, թե´ ժողովուրդը: Իսկ ցավալին այն է, որ նման հեղափոխությունները հաճախակի տանում են նաև դեպի պերմանենտ հեղափոխության շրջապտույտը: