«Այստեղ հսկայական կոռուպցիա կա»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով արագաչափերին և տեսախցիկներին, ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ ինքն անձամբ հետաքննություն է իրականացնելու:
Մոսկվայի պետհամալսարանը զբաղեցնում է աշխարհի երկու հարյուր լավագույն բուհերի մեջ տասներորդ հորիզոնականը: Բուհերի վարկանիշները գնահատելիս հաշվի են առել չորս չափորոշիչներ` ակադեմիական հասարակության, աշխատակիցների կարծիքը, հոդվածների մեջբերումների ինդեքսը և Խիրշի ինդեքսը, որը գնահատում է գիտնականի ներդրումը գիտության մեջ:
Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանն, անդրադառնալով մարտի 1-ին սպասվելիք ընդդիմության հանրահավաքին, նշեց. «Չեմ կարծում, թե այդ օրն ինչ-որ բան կլինի»:
Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։
«Dasaran.am» կրթական ծրագրի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. փետրվարի 22-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևանի և ՀՀ տասը մարզերի դպրոցներից ընտրված լավագույն 15 շախմատիստների և գրոսմայստեր Զավեն Անդրեասյանի հետ համաժամանակյա երկար սպասված խաղը:
Այսօր ԱԺ-ն ՀԱԿ խմբակցության ներկայացրած «Մարտի 1-ի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծն է քննարկում։ Մինչ հարցի քննարկումը, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Այդ պահին դահլիճից դուրս եկավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում այդ առթիվ գրել է. «Իմ նախկին և ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին, խնդրում եմ Մարտի 1-ի զոհերի հիշատա
«ՈՒկրաինան Ռուսաստանը չէ»,- ասել է ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը BBC-ին տված հարցազրույցում: Նեմցովի կարծիքով՝ հեղափոխությունը Ռուսաստանում կարող է ուշանալ, քանի որ ռուսները ավելի համբերատար են:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...