ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Կնկարահանվեն ցեղասպանության թեմայով ֆիլմեր

    Կնկարահանվեն ցեղասպանության թեմայով ֆիլմեր

    20.02.2014| 21:57
    «Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ: Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Լավագույնը ճանաչված երեք սցենարների համար սահմանված են դրամական պարգևներ:
  • Մահացել է սիրված բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը

    Մահացել է սիրված բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը

    20.02.2014| 21:52
    Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո, իր մահկանացուն է կնքել ճանաչված ու սիրված բանաստեղծ ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆԸ: «Իրատես de facto»-ն խորապես վշտակցում է Բոլորչյանների ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու գրչակից ընկերներին:
  • Լրագրողը հավատում է իր ժողովրդի հաղթանակին

    Լրագրողը հավատում է իր ժողովրդի հաղթանակին

    20.02.2014| 21:49
    Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրվել էր քննարկում «Իրադրությունը ՈՒկրաինայում» թեմայով: ՈՒկրաինացի լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը կենտրոնի հետ կապ հաստատեց տեսազանգի միջոցով:
  • Ռոքը՝ փոքրիկներին աջակից

    Ռոքը՝ փոքրիկներին աջակից

    20.02.2014| 17:55
    Մարտի 10-ին՝ 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» խորագրով հերթական բարեգործական համերգը:
  • Մեդվեդևը կտրում է Ժիրինովսկու հացը

    Մեդվեդևը կտրում է Ժիրինովսկու հացը

    20.02.2014| 17:29
    ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունների հետ Ռուսաստանը միշտ պատրաստ է համագործակցելու, պարզապես այդ իշխանությունները պետք է չլինեն փալաս, որի վրա սրբում են ոտքերը:
  • Եվս մի համաձայնագիր 50 տարով

    Եվս մի համաձայնագիր 50 տարով

    20.02.2014| 17:27
    Ռուս հայտնի մարզուհի, Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան ռուսական ari.ru-ի հետ զրույցում, բացի քաղաքական հարցերից, խոսել է իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններից:
  • ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի դեպքերի մասին

    ՀՀ ԱԳՆ-ն Ուկրաինայի դեպքերի մասին

    20.02.2014| 17:25
    Արմենպրեսը մեկնաբանություն է ստացել ԱԳՆ-ից Կիևում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց արդյունքում զոհեր և վիրավորներ գրանցվեցին։
  • Զուտ ճապոնական կրքեր

    Զուտ ճապոնական կրքեր

    20.02.2014| 17:22
    Ճապոնական Հոկայդո կղզու Նակատոնբեցու գյուղի 1900 բնակիչները բողոքել են Մուրակամիի «Վարիր իմ մեքենան» նովելում գյուղի անվանումն օգտագործելու դեմ` համարելով վիրավորական իրենց համար:
  • Յուանն ընդարձակում է կիրառության շրջանակները

    Յուանն ընդարձակում է կիրառության շրջանակները

    20.02.2014| 17:19
    Չինացի ծրագրավորող Չեն Լին իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել թղթադրամներից պատրաստված 999 վարդերով: 27-ամյա սիրահարին այս քայլին դրդել է ընկերուհու ծնողների պատասխանը:
  • Խոսիր, և կասեմ` ընկե՞րս ես, թե՞ ոչ

    Խոսիր, և կասեմ` ընկե՞րս ես, թե՞ ոչ

    20.02.2014| 17:16
    Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ մարդիկ ընկերներ են ընտրում նրանց, ում ձայնը նման է իրենց ձայնին: