ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Սրտի դերը մեր կյանքում

    Սրտի դերը մեր կյանքում

    19.02.2014| 16:08
    Սիրտն ինքնին շատ հետաքրքիր օրգան է կամ, ինչպես սրտաբաններն են սիրում անվանել,մխոց: Ամեն օր սիրտը տասնյակ լիտր արյուն է շրջանառում և մատակարարում գրեթե ողջ՝ մոտավորապես 75 տրիլիոն բջիջներին: Արյան մատակարարումը բացակայում է միայն աչքի եղջրաթաղանթում:
  • «Որ ալիքը միացնում ես` պարում են ու երգում. հա՛յ ժողովուրդ, դու ե՞րբ ես մտածելու»

    «Որ ալիքը միացնում ես` պարում են ու երգում. հա՛յ ժողովուրդ, դու ե՞րբ ես մտածելու»

    19.02.2014| 15:54
    «Նոյյան տապանում» «Արեգ» գիտա-վերլուծական կենտրոնի կազմակերպած ավանդական` «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» խորագիրը կրող հերթական ասուլիսը հրավիրվել էր Գիրք նվիրելու օրվա առիթով: Բանախոսներն էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ, Երևանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ և հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
  • Այց կոմպոզիտորների և նկարիչների միություններ

    Այց կոմպոզիտորների և նկարիչների միություններ

    19.02.2014| 15:40
    Փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է ՀՀ նկարիչների և կոմպոզիտորների միություններ: Օրեր առաջ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին տված խոստման համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը եղավ մությունում, շրջեց աշխատասենյակներում, դահլիճում, ծանոթացավ առկա խնդիրներին:
  • «Հայաստանում այդքան ատրճանակ չկա, ինչքան հեռուստաէկրանի վրա ենք տեսնում»

    «Հայաստանում այդքան ատրճանակ չկա, ինչքան հեռուստաէկրանի վրա ենք տեսնում»

    19.02.2014| 15:37
    «Այս նոր ժամանակների հետ չեմ կարողանում լեզու գտնել: Այս մեծ արտագաղթի ականատեսը լինելով` ես չեմ կարողանում ուրիշ բանից խոսել: Ո՞Ւր են գնում այդ մարդիկ, ո՞վ է ուղարկում: Մե´նք ենք ուղարկում: Մենք ընթերցանությունից, գրքերից ենք խոսում, կարդալ-չկարդալուց, իսկ հետաքրքիր է, քանի՞ կարդացող ունենք այսօր Հայաստանում: Ո՞ր թատրոնը մտնեմ, որ տեսնեմ` մեր հասարկության ցավի մասին ինչ-որ բան են ներկայացնում, կարող ե՞ք եք ասել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարցադրում արեց ՀՀ վաստակավոր դերասան Երվանդ Մանարյանը:
  • Բալասանյանի թիկնազորի պետը շնապանի է դանակահարել

    Բալասանյանի թիկնազորի պետը շնապանի է դանակահարել

    19.02.2014| 15:34
    Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի պետը` Արտյոմը, փետրվարի 19-ին դանակահարել է ոմն Արմեն Տիգրանյանի, որը Գյումրու թաղային հեղինակություններից մեկի` Սուրոյի շնապանն է: Դանակահարության պատճառները հայտնի չեն: Չնայած թիկնապահներ ունենալու փաստը Բալասանյանը մշտապես հերքում է, սակայն Գյումրիում, նույն աղբյուրի պնդմամբ, նրանք իրենց տեր են զգում:
  • Նրանք չգիտեն, թե ինչ են անում

    Նրանք չգիտեն, թե ինչ են անում

    19.02.2014| 15:08
    Մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կհրավիրի Հայ ազգային կոնգրեսը, իսկ երեկոյան, Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում, որտեղ վեց տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալներ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հանդես կգան քաղաքացիական նախաձեռնությամբ. նրանք պատրաստվում են իրենց համախոհների հետ լուսաբացը դիմավորել այստեղ:
  • Ես, հոթ-դոգ ուտող տղան և գրավաճառը

    Ես, հոթ-դոգ ուտող տղան և գրավաճառը

    19.02.2014| 13:48
    Փոքրիկ տղան հոթ-դոգից դժգոհությամբ դուրս քաշեց նրբերշիկի տասնատված կտորն ու չոր, անհամ հացը մեկնեց մորը: Մայրը լաց եղավ չորսամյա տղայի արյան հետազոտության պատասխանների համար ու ձևացրեց, թե լացում է անհաջող հոթ-դոգի պատճառով:
  • Երկրապահը երկիրը պահողը չէ, այլ թալանողը

    Երկրապահը երկիրը պահողը չէ, այլ թալանողը

    19.02.2014| 13:10
    «Լֆիկ» անունով հայտնի ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս երկրապահ է դարձել, «Շմայս» անունով հայտնի ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ հաստատել է, թե Լֆիկ Սամոն մասնակցել է Արցախյան ազատամարտին: Մի քանի ազատամարտիկներ, ովքեր աչքի են ընկնում գործող իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքով, ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկումների ժամանակ ասել են, թե Լֆիկ Սամոն պատերազմի ժամանակ «պեսոկի գործ էր անում»:
  • Գրքի օրը

    Գրքի օրը

    19.02.2014| 13:09
    Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ: Գրքասերները միմյանց գրքեր են նվիրում:
  • «Յանուկովիչը իրավիճակը հասկանալու կարողություն չունի»

    «Յանուկովիչը իրավիճակը հասկանալու կարողություն չունի»

    19.02.2014| 12:50
    Չորեքշաբթի գիշերը ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև բանակցությունները չտվեցին ոչ մի արդյունք: Նրանք չկարողացան հասնել փոխըմբռնման` կապված Կիևում տիրող իրավիճակի հետ: