17.02.2014|
22:25
Քութաիսի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել` պաշտոնական իրավասությունների գերազանցման, ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու մեղադրանքով: Վանո Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ինքը Վրաստանի նոր իշխանությունների քաղաքական հետապնդման զոհ է: Նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկելու դատարանի վճիռը: