ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ակտիվ գիտնականը կկարողանա տուն պահել

    Ակտիվ գիտնականը կկարողանա տուն պահել

    04.01.2014| 20:52
    Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելն այնքան էլ եկամտաբեր չէ, դրանով տուն չես պահի։ Սակայն գիտությունը նաև այն ոլորտն է, որ տարբեր գիտական ծրագրերում ներգրավվելու հնարավորություն է տալիս, ինչը նաև լրացուցիչ եկամուտ է ապահովում։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ ակտիվ գիտնականը կկարողանա գիտությամբ ընտանիք պահել։
  • ԲՀԿ-ական Ձմեռ պապ-Ձյունանուշները շրջում են բակից բակ

    ԲՀԿ-ական Ձմեռ պապ-Ձյունանուշները շրջում են բակից բակ

    04.01.2014| 19:35
    Ամանորի այս օրերին քաղաքի ծայրամասերում շրջում են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության տոնական մեքենաները և Ձմեռ պապ-Ձյունանուշներով, ամանորյա տոպրակներով, բարձր երաժշտությամբ շնորհավորում բնակչության տոները։
  • Հինգ մետրանոց աստերոիդ AA-ն 2014-ի հունվարի 1-ին մտել է Երկրի «տարածք»

    Հինգ մետրանոց աստերոիդ AA-ն 2014-ի հունվարի 1-ին մտել է Երկրի «տարածք»

    04.01.2014| 18:00
    Աստերոիդը հայտնաբերվել է օրեր առաջ: Փոքր մոլորակներ ուսումնասիրող միջազգային աստղագիտական կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ երկնային մարմինը, ամենայն հավանականությամբ, ամբողջովին մասնատվել է և չի հասել երկիր: Սա աստղագիտության պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ Երկրի վրա ընկնող երկնային մարմինը հայտնաբերվում է մինչև ընկնելը:
  • Ամո՛թ է, պարոնայք, գոնե «տակներդ» մաքրեք խնջույքից առաջ

    Ամո՛թ է, պարոնայք, գոնե «տակներդ» մաքրեք խնջույքից առաջ

    04.01.2014| 17:42
    Սա Էրեբունի համայնքի Սարի թաղ կոչվող թաղամասն է, կենտրոնական փողոցներից մեկը, նախկին բաղնիքի բակը, 9 համարի ավտոբուսի կանգառը, որտեղ ամեն օր տասնյակ մարդիկ են հավաքվում, շնչում այս գարշահոտությունը` ժամեր շարունակ սպասելով ավտոբուսի ժամանելուն, որն էլ, ի դեպ, ըստ իր քմահաճույքի է աշխատում: Անմիջապես աղբանոցի հարևանությամբ հացի փուռն է, այս աղբն էլ ամսից ավելի մարդկանց ոտքի տակ թափված է:
  • Վրացական իշխանությունը՝ նոր դեմքով

    Վրացական իշխանությունը՝ նոր դեմքով

    04.01.2014| 17:35
    2013-ի աշնանը Վրաստանում ավարտվեց նոր իշխանության ձևավորումը, որ տևեց մեկ տարի: Ինչպիսին էլ նոր իշխանությունը լինի, անկասկած է համարվում, որ ավարտվեց Միխայիլ Սահակաշվիլիի ժամանակաշրջանը: Հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ և առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացավ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին:
  • Ինչի մասին են զրուցում Ամանորի սեղանի շուրջ

    Ինչի մասին են զրուցում Ամանորի սեղանի շուրջ

    04.01.2014| 17:33
    Նկատե՞լ եք՝ ինչպիսի տրամադրությամբ են Ամանորը շնորհավորելու գալիս ձեր հյուրերը: Առաջին հայացքից թվում է անհոգ են, ուրախ, դուռդ թակում և ծիծաղով ու զվարթ դեմքերով տեղավորվում են սեղանի շուրջ, սկսում զրուցել դեսից դենից: Առաջին կենացներից, բարեմաղթանքներից հետո միանգամից խոսակցության թեման փոխվում է, մանավանդ, երբ աչքներովն է ընկնում սեղանին դրված կանաչեղենն ու միրգը:
  • Լոնդոնի թագավորը

    Լոնդոնի թագավորը

    04.01.2014| 17:31
    Բրիտանական թագաժառանգ Գեորգ Ալեքսանդր Լուիի ծնունդը անվանում են 2013-ի ամենանշանակալից իրադարձություններից մեկն աշխարհում, որ հարուցեց ոչ միայն մշուշոտ Ալբիոնի, այլև ամբողջ աշխարհի բուռն հետաքրքրությունը: Վերլուծաբանների կարծիքով հենց արքայազն Գեորգն է ապագայում ամրապնդելու միապետությունը Մեծ Բրիտանիայում:
  • Մի բացեք այն, ինչ դուք չեք փակել

    Մի բացեք այն, ինչ դուք չեք փակել

    04.01.2014| 17:29
    Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Մուհամադ ալ-Ջամալի մահվան պատճառը եղել է չհրկիզվող պահարանը, որը չէր բացվել երկու տասնամյակից ավելի՝ հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
  • Foreign Policy. Օլիմպիական խաղերի բումերանգը

    Foreign Policy. Օլիմպիական խաղերի բումերանգը

    04.01.2014| 17:27
    Foreign Policy ամսագիրը հակամարտությունների ցանկ է կազմել, որոնք 2014-ին կսպառնան գլոբալ կայունությանը: Ընտրությունը կատարվել է 10 դիրքերով, որոնցից 5-ը նոր են, այդ թվում Հյուսիսային Կովկասը:
  • Թույլ մի տվեք երեխաներին մահճակալի տակ մտնել

    Թույլ մի տվեք երեխաներին մահճակալի տակ մտնել

    04.01.2014| 17:24
    Չինաստանում 4-ամյա երեխային ծնողները թույլ են տվել պատռել հին գրքերը, իսկ նա անպետք թղթերի փոխարեն կտրատել է ծնողների կուտակած ողջ գումարը, որ գտել է նրանց մահճակալի տակ: Հետաքրքրասեր փոքրիկը պատռել է մոտ 6000 դոլար, մինչդեռ ոչինչ չկասկածող ծնողները գտնվել են հարևան սենյակում: