Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Այնպիսի ինտելեկտուալ, ինչպիսին  Վահան Հովհաննիսյանն է, կարող է  սիրավեպից մինչև դետեկտիվ ժանրում իր ամպլուան դրսևորել»

    «Այնպիսի ինտելեկտուալ, ինչպիսին Վահան Հովհաննիսյանն է, կարող է սիրավեպից մինչև դետեկտիվ ժանրում իր ամպլուան դրսևորել»

    19.10.2013| 00:30
    «Իրատես de facto»-ի ճեպազրույցը ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ` Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին:
  • «Հայաստանը դիտում են որպես պրոբլեմ ստեղծող միավոր, ոչ թե պրոբլեմ լուծող պետություն»

    «Հայաստանը դիտում են որպես պրոբլեմ ստեղծող միավոր, ոչ թե պրոբլեմ լուծող պետություն»

    19.10.2013| 00:16
    Հայաստանի արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Իրատես de facto»-ի զրույցը 1994-1997 թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ հետՀայաստանի արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Իրատես de facto»-ի զրույցը 1994-1997 թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ հետ է: է:
  • Հայաստանը կարողացավ պահպանել  աշխարհաքաղաքական ստատուս քվոն

    Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն

    19.10.2013| 00:09
    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը շարունակում է մնալ ներքաղաքական բանավեճի կարևորագույն առարկաներից մեկը: Սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միայն չտեղեկացված կամ գործընթացների տրամաբանությանը ոչ այնքան լավ ծանոթ գործիչների համար կարող էր «պարզ երկնքում ամպրոպի» արդյունք ունենալ, քանզի ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը, ունենալով անվտանգության չլուծված խնդիրներ, Արևմուտքի հետ կսերտացնի հարաբերություններն այնքանով, որքանով չի հակասի ռուսական տարածաշրջանային շահերին: Հուզականությունն ու սպասումները դնելով մի կողմ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն և հնարավորություն ունի նոր որակի հարաբերություններ կառուցելու ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի հետ:
  • Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

    Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

    18.10.2013| 17:10
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:
  • Տիգրանի ներքին ազատությունը վանդակաճաղերի հետ առնչություն չունի

    Տիգրանի ներքին ազատությունը վանդակաճաղերի հետ առնչություն չունի

    18.10.2013| 16:45
    Տիգրան Առաքելյանը երեկ հեռուստաեթերով ասել է բաներ, որոնց մասին հասարակությունը ընդհանուր առմամբ տեղյակ էր: Սկսած` թե ինչպես է հնարավոր քաղաքացու նկատմամբ գործ սարքել, տևական ժամանակ մարդուն ազատազրկել և հետո նույն այդ գործը մեկ օրվա մեջ գլխիվայր շուռ տալ՝ ազատազրկվածին ազատություն շնորհելով, վերջացրած նրանով, որ Հայաստանի ազատազրկման վայրերում մարդկանց թերսնում են:
  • Հայ աստղերը՝ աղանդավորնե՞ր

    Հայ աստղերը՝ աղանդավորնե՞ր

    18.10.2013| 16:31
    «Վերջերս չորս տարեկան երեխան իր տատիկի պատճառով մահացել է, քանի որ աղանդավոր տատիկը թույլ չի տվել երեխային տեղափոխեն հիվանդանոց` արյան փոխներարկում կատարելու համար»,-այսօր «Հենարան» ակումբում նման փաստ ներկայացրեցին «Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպության համանախագահներ Սևակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և Դանիել ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
  • «Արմպրոդէքսպո»-ին ներկա էին միայն «ջան» ասող լրատվամիջոցները

    «Արմպրոդէքսպո»-ին ներկա էին միայն «ջան» ասող լրատվամիջոցները

    18.10.2013| 15:58
    «Խնդրում եմ դուրս եկեք այստեղից»,- լսեցի այսօր թիկունքիցս, երբ իմ մասնագիտական իրավունքների մեջ, առանց որևէ ավելորդությունների, մեծ շտապողականությամբ հասել էի Մերգելյան ինստիտուտ` մասնակցելու «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին: Մուտքի մոտ ստուգում անցկացնող «պահակակետից» փորձում էի պարզել, թե ինչու մեր լրատվամիջոցը հրավիրված չէ, և ինչ է նշանակում այս խտրականությունը: Թիկունքիս աննկատ հայտնված մի տղամարդ (տեսքից կարելի էր ենթադրել, որ երկրիս նախագահի թիկնապահններից էր) «ախրանիկին» հատուկ տոնով ասաց, որ եթե լրատվամիջոցը նշված չէ, ուրեմն` դուրս եկեք այստեղից: Դուրս եկա. Ոչ միայն ես: Որոշ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ ևս դուրս հրավիրվեցին, որոնք այդպես էլ չկարողացան կատարել իրենց մասնագիտական պարտականությունը:
  • Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

    Վերջը խեր է (ներկայացում Ալավերդու քաղաքային թատրոնում)

    18.10.2013| 15:42
    Չորս տարի առաջ իր ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման առիթով լոռեցի արձակագիր, 1971-ից գրողների միության անդամ, տասը գրքերի հեղինակ, վաստակաշատ լրագրող Ֆելիքս Շաքարյանը բանաձևել է` «Իմ մեջ որքան լավ բան կա, պարտական եմ Շաքարյան տոհմին և չնաշխարհիկ իմ Լոռուն»:
  • Կնկարահանվի ֆիլմ` իրանահայության մասին

    Կնկարահանվի ֆիլմ` իրանահայության մասին

    18.10.2013| 15:26
    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի առաջարկով` 2014-ի փետրվարին Հայաստանում նախատեսվում է անցկացնել իրանական մշակույթի օրեր: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրանահայության մասին պատմող համատեղ արտադրության ֆիլմ ստեղծելու իրանական կողմի առաջարկը: Իրանահայերին է նվիրված բոլորովին վերջերս լույս տեսած «Իրանահայոց հանրագիտարանը»:
  • Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

    Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

    18.10.2013| 15:22
    Երեկ 17 տարի ընդմիջումից հետո հայկական բեմում հանդես եկավ մոսկվայաբնակ հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը։ «Վերջին անգամ ես հայրենիքում նվագել եմ, երբ 14 տարեկան էի։ Իհարկե, շատ հուզիչ զգացումներ եղան բեմի վրա։ Կարծում եմ՝ սա կլինի իմ հայաստանյան համերգների մեկնարկը, և հուսով եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ նվագել այստեղ։ Հնդիսատեսի ընդունելությունը շատ ջերմ է։ Ես դա զգացի բեմ դուրս գալուն պես։ Հանդիսատեսի էներգետիկան միշտ զգացվում է, նվագելիս այդ էներգիան փախանցվում է, փոխանակվում և էլ ավելի հզորանում»,- ասում է Հայկը։