Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

    Հայկ Կազազյանի ջերմ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ

    18.10.2013| 15:22
    Երեկ 17 տարի ընդմիջումից հետո հայկական բեմում հանդես եկավ մոսկվայաբնակ հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը։ «Վերջին անգամ ես հայրենիքում նվագել եմ, երբ 14 տարեկան էի։ Իհարկե, շատ հուզիչ զգացումներ եղան բեմի վրա։ Կարծում եմ՝ սա կլինի իմ հայաստանյան համերգների մեկնարկը, և հուսով եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ նվագել այստեղ։ Հնդիսատեսի ընդունելությունը շատ ջերմ է։ Ես դա զգացի բեմ դուրս գալուն պես։ Հանդիսատեսի էներգետիկան միշտ զգացվում է, նվագելիս այդ էներգիան փախանցվում է, փոխանակվում և էլ ավելի հզորանում»,- ասում է Հայկը։
  • Վրաստանում նախևառաջ արժևորում են կրթությունը

    Վրաստանում նախևառաջ արժևորում են կրթությունը

    18.10.2013| 15:17
    Վրաստանի նախագահի՝ առաջիկայում սպասվելիք ընտրություններում Նախագահի թեկնածուներ Դավիթ Բաքրաձեն, Գիորգի Մարգվելաշվիլին և Նինո Բուրջանաձեն ներկայացրել են իրենց տեսակետները ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրների մասին:
  • «Նման նամակը չի կարող պատահական լինել»

    «Նման նամակը չի կարող պատահական լինել»

    18.10.2013| 15:06
    «Մտավորականը պիտի լաց լիներ, որ իր գրիչը թույլ է տվել նման բան գրել»,- այսօր, անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ նման նամակը չի կարող պատահական լինել, վստահաբար պատվերի շրջանակում է:
  • Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

    Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

    18.10.2013| 14:45
    Երևանում տեղի ունեցող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, մտել են եզրափակիչ փուլ:
  • Սնոուդենը ռուսներին ոչինչ չի փոխանցել

    Սնոուդենը ռուսներին ոչինչ չի փոխանցել

    18.10.2013| 14:30
    Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, թե Ռուսաստան է գնացել առանց որևէ գաղտնի փաստաթղթի: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակցի հավաստմամբ ոչ մի գաղտնի փաստաթուղթ ռուսական գաղտնի ծառայությունների ձեռքը չի ընկել: Սնոուդենը Մոսկվա է թռել Հոնգկոնգից և իր մոտ եղած բոլոր գաղտնի նյութերը մինչ թռիչքը փոխանցել է լրագրողներին: Սնոուդենն ասել է, թե փաստաթղթերի պատճենները նույնպես չի պահպանել. «Ինչո՞ւ ինձ մոտ պահեի պատճենները»:
  • Վրաստանին մաղթեցին ժողովրդավարական ընտրություններ

    Վրաստանին մաղթեցին ժողովրդավարական ընտրություններ

    18.10.2013| 13:19
    «Ֆրիդրիխ Էբերտ»-ի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ խոսք եղավ Վրաստանում հայկական դպրոցների մասին: ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշեց, որ Վրաստանում հայկական դպրոցները ֆինանսավորվում են պետության կողմից:
  • Նմանակումը՝ քաղաքական գործիք

    Նմանակումը՝ քաղաքական գործիք

    18.10.2013| 13:10
    Հայելու արտացոլումն ու նմանակումը,բացի անձի հոգեբանական կատեգորիա լինելուց, հասարակական-քաղաքական երևույթ է, որին տիրապետում և իրենց նպատակների համար ակտիվորեն օգտագործում են պոլիտտեխնոլոգները:
  • Մինչև հոկտեմբերի 27

    Մինչև հոկտեմբերի 27

    18.10.2013| 12:44
    Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահի ընտրություններին: Այդ առթիվ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը և «Համաձայնություն» քաղաքագիտական կենտրոնը հրավիրել էին սեմինար-քննարկում՝ «Վրաստան. նախագահական ընտրություններ և եվրոպական հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը հրավիրված էր ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
  • Մասնակցում ենք  մասնակցելու համար

    Մասնակցում ենք մասնակցելու համար

    18.10.2013| 12:14
    Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տրվել է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնության մեկնարկը: Տղամարդկանց մեր ընտրանին մասնակցում է Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ),Հայկ Հակոբյան կազմով: Վերջինս ներկայացնում է գերծանր քաշային կարգը:
  • Չորրորդ զամբյուղում

    Չորրորդ զամբյուղում

    18.10.2013| 12:11
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտված որակավորման խաղերն առանձնակի հաջողություն չբերեցին Հայաստանի ընտրանուն, որը դրսի հաջողված հանդիպումները հերթագայեց սեփական հարկի տակ հիմնականում ձախողված մրցելույթներով ու, ի վերջո, հանգրվանեց խմբայինի հինգերորդ հորիզոնականում: