Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Հայաստանում բնական աղետների 94 տոկոսը բաժին է ընկնում երկրաշարժերին

    Հայաստանում բնական աղետների 94 տոկոսը բաժին է ընկնում երկրաշարժերին

    19.04.2013| 18:14
    «Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այսօր լրագրողներին իրազեկեց, որ վերջին ժամանակահատվածում տարածաշրջանային սեյսմիկ ակտիվությունը մի փոքր աճել է: «Ապրիլի 16-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,5, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ, և ցնցումները զգացվել են նաև Հայաստանում»,- տեղեկացրեց նա, նշելով, որ մեր տարածաշրջանում հունվարի 25-ին, մարտի 11-ին և երեկ նույնպես տեղի են ունեցել նման երկրաշարժեր։
  • «Գեղի կլուբը» դարձավ «քաղաքի պալա՞տ»

    «Գեղի կլուբը» դարձավ «քաղաքի պալա՞տ»

    19.04.2013| 16:59
    «Այն ժամանակ մեծ էինք երևում, հա՞: Հիմա փոքրացել ենք, լավ փոքր ենք, թույլ ենք, ոչ մի ազդեցություն չենք կարող ունենալ, ինչո՞ւ եք աղմկում, մեզ այսքան ուշադրություն դարձնում»,-անդրադառնալով Լևոն Զուրաբյանի «մարդ-կուսակցություն» բնորոշմանը, ասաց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը` հավելելով: -Տեր-Պետրոսյանի ասած «գեղի կլուբ» ՀՀՇ-ն հիմա, ի՞նչ, դարձավ «քաղաքի պալա՞տ»:
  • «Դիակի վրա երդվելու» դարակազմիկ սպառնալիքից մինչև ավագանու ընտրություններ

    «Դիակի վրա երդվելու» դարակազմիկ սպառնալիքից մինչև ավագանու ընտրություններ

    19.04.2013| 16:55
    Սփյուռքահայերը սովորաբար դժվար են հարմարվում Հայաստանին ու հայաստանցիներին: Որքան էլ որ սա իրենց հայրենիքն է, այնուամենայնիվ, իրենց համար անսովոր միջավայր է և օտար` շատ դեպքերում: Բայց, որպես կանոն, հասարակական շփումների դաշտում մարդիկ ավելի շուտ են ընտելանում, հասկանում ինչն ինչոց է, քան` քաղաքական: Օրինակ, գիտեմ սփյուռքահայերի, որ շուտ հասկացել են մերոնց քցոցին ու, չընդունելով հանդերձ, իրենց ադեկվատ են պահում` չջարդվելու համար: Նրանք, ովքեր չեն հարմարվում, շուտով հեռանում են:
  • Վրաստանն էլի մեր նախանձը շարժեց

    Վրաստանն էլի մեր նախանձը շարժեց

    19.04.2013| 16:37
    Լրատվամիջոցների փոխանցմամբ` գաղտնազերծվել են պետական միջոցների հաշվին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կատարած ծախսերը:
  • «Մարդկային կուռքեր իմ կյանքում չկան, բայց կան մարդիկ որոնց վստահում եմ և գնում նրանց հետևից»

    «Մարդկային կուռքեր իմ կյանքում չկան, բայց կան մարդիկ որոնց վստահում եմ և գնում նրանց հետևից»

    19.04.2013| 16:28
    «Մենք միայն ընդդիմադիր թեկնածուի շուրջ կարող ենք դաշինք կազմել: ԲՀԿ-ն ինձ համար ընդդիմադիր չէ, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ընդդիմադիր չէ: Համագործակցել կարելի է բոլորի հետ, ինչպես ես դա արել եմ պատգամավոր եղածս ժամանակ: Ես համագործակցել եմ բոլորի հետ, իսկ ԲՀԿ-ն մինչև մեկ տարի առաջ եղել է կոալիցիայի անդամ ու կողմ քվեարկել բոլոր անօրինական որոշումներին»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ, ում հանոզմամբ, կարելի է համախմբվել ցանկացած ընդդիմադիր թեկնածուի շուրջ, բացի ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանից:
  • Երկու ՀԱԿ «մի կաթսայի մեջ չեն կարող եփվել»

    Երկու ՀԱԿ «մի կաթսայի մեջ չեն կարող եփվել»

    19.04.2013| 16:20
    «ՀԱԿ դաշինքը չի կարող վերանալ, քանի դեռ ԱԺ խմբակցությունը գոյություն ունի: Եթե ինչ-որ մեկը մեզ հետ հակադրության մեջ է, դա իր խնդիրն է»,-այսօր հայտարարեց «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը` վիճահարույց համարելով և´ ընտրական հանձնաժողովի տեղերը, և´ պետությունից տրվող ֆինանսները:
  • «Ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»

    «Ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»

    19.04.2013| 15:58
    Նկարիչների միության ցուցասրահում բացվել է վաստակավոր նկարիչ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԹԱԹՈՍ) 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված 70 կտավների մեծ մասը հանրության դատին է հանձնվում առաջին անգամ: Կարծես մեր ժամանակը, կյանքն իր վայրիվերումներով ամենևին իրենց անդրադարձը չեն գտնում Հրանտ Թադևոսյանի աշխարհում: Նկարչի մեկը մյուսին չկրկնող կտավները մեկ ընդհանրություն ունեն` միշտ լուսավոր են: Ցուցահանդեսին ներկա էր երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր այս դիտարկմանը նա համամիտ էր:
  • Տիգրան Սարգսյանի հրամանը դեռ չի եղել

    Տիգրան Սարգսյանի հրամանը դեռ չի եղել

    19.04.2013| 14:52
    Հանգի՜ստ, նյարդային շարժումներ պետք չեն: Մանավանդ նրանց կողմից, ովքեր ասացին, թե Տիգրան Սարգսյանը «մնայուն արժեք» է, դուռը շրխկացրին ու գնացին... դեպ անհուն. այն է` անհայտություն, որովհետեւ վերադարձին այլեւս ոչ ոք նրանց չի սպասելու: Կյանքի օրենքն է այդպիսին:
  • Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքնները տեխասյան աղետից ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ

    Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքնները տեխասյան աղետից ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ

    19.04.2013| 13:18
    Ամերիկյան ՈՒեստ քաղաքում, (Տեխասի նահանգ), ուր տեղի ունեցավ պայթյուն պարարտանյութերի արտադրության գործարանում, փրկարարները շարունակում են հետազոտել ավերակները և փլատակների տակից դուրս բերել կենդանի մնացած մարդկանց: Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքով որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս երկար կշարունակվեն, քանզի քանդվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ դպրոցի և տարեցների համար նախատեսված հայստատության շենքը: Վնասվել է ավելի քան հարյուր տուն:
  • Գարրի Կասպարով անունով շախմատի անկրկնելի արքան

    Գարրի Կասպարով անունով շախմատի անկրկնելի արքան

    19.04.2013| 12:48
    Ապրիլի 13-ին լրացավ համաշխարհային շախմատի բոլոր ժամանակների խոշորագույն անհատականություններից մեկի` աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարրի Կասպարովի ծննդյան 50-ամյակը, մարդ, ում ճակատագրով վիճակված էր լինել մի ամբողջ դարաշրջան աշխարհի իմաստնագույն խաղի պատմության մեջ: