Պարզվում է՝ ամենևին էլ անհիմն չէին լուրերն այն մասին, որ Հայաստանը ներկայացնող 5 տղաներից կազմված «Compass band» խումբը հնարավոր է` չմասնակցի մրցույթին` ինչ-ինչ խախտումների պատճառով:
Առաջին անգամ անգլերեն են թարգմանվել Խաչատուր Աբովյանի «Զվարճալի ու կարճ պատմությունք» շարքը և «Թուրքի աղջիկը», որոնք կտարածվեն հայաստանյան դպրոցներում և սփյուռքի հայկական գաղթօջախներում:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Թադևոսյան փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սևանա լճի ափին օրերս կազմակերպվեց «Միասնության տոն» միջոցառումը, որը ներառում է «Art-mob» (մշակութային արագ կազմակերպվող միջոցառում) ձևաչափով անցկացվող ակցիա:
Եմենում տեղի ցեղախմբերից մեկի անդամները պատանդ են վերցրել 9 մարդու։ Ինչպես հայտնում են տեղի անվտանգության ուժերի աշխատակիցները, դեպքը տեղի է ունեցել հարավային Լախջ շրջանում։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...