Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 
  • Գեղարքունիքի ԱՄԿ-ին հատկացվել է գյուղտեխնիկա

    Գեղարքունիքի ԱՄԿ-ին հատկացվել է գյուղտեխնիկա

    13.07.2012| 19:49
    Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «յուղի զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Գեղարքունիքի ԱՄԿ-ին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) հատկացվել է «Բելառուս» մակնիշի մեկ տրակտոր. կից՝ մեկ խոտհնձիչ, սրսկիչ, փոցխ և խոտի մամլիչ:
  • 1983-ի Երևանը տենդագին  լարվածությամբ էր սպասում  ծանրամարտի աշխարհի  առաջնությունն ընդունելուն

    1983-ի Երևանը տենդագին լարվածությամբ էր սպասում ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելուն

    13.07.2012| 12:48
    1980 թվի մոսկովյան օլիմպիական խաղերն էին: Ծանրամարտում Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ հավաքականի կազմում ներկայացված էր երկու քաշային կարգում: Թեթևագույնում (մինչև 56 կգ) հանդես էր գալու Յուրի Սարգսյանը, 82,5-ում (միջին քաշ)` Յուրի Վարդանյանը:
  • “Ոսկե ծիրանի” հոգևոր մրցանակը

    “Ոսկե ծիրանի” հոգևոր մրցանակը

    13.07.2012| 11:55
    Համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորներից մեկին` Ալեքսանդր Սոկուրովին, շնորհվեց Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար:
  • Հավաքականում անփոխարինելիներ չկան

    Հավաքականում անփոխարինելիներ չկան

    13.07.2012| 10:41
    Օրերս Հորվաթիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո, հավատարիմ մնալով մարզաձևը մշտական ուշադրության կենտրոնում պահելու «Իրատես de facto»-ի որդեգրած սկզբունքին, ճեպազրույց ունեցանք ըմբշամարտի հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆԻ հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    13.07.2012| 03:49
    ...թե ԲՀԿ առաջնորդը «քցել» է նաև իր թիմի անդամ, հայտնի շինարար Վազգեն Պողոսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 34-րդ համարն էր զբաղեցնում:
  • Լևոնն էլ կօգնի

    Լևոնն էլ կօգնի

    13.07.2012| 03:45
    Ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ է: Այս հարցում նրանց կօգնի Սերժ Սարգսյանը: Որ խաղի մեջ մնան թե՛ Քոչարյանը, թե՛ Լևոնը, թե՛ Օսկանյանը, թե՛ Ծառուկյանը: Կասկածո՞ւմ եք: Իզո՜ւր:
  • Արիադնայի կծիկը  պահեք աջ գրպանում

    Արիադնայի կծիկը պահեք աջ գրպանում

    13.07.2012| 03:43
    Չոր, պաշտոնական փաստեր, հայտարարություններ, հռչակագրեր, քաղաքների ու պետությունների ընդարձակվող աշխարհագրություն, հանդիպումների ու բանակցությունների ժամանակագրություն, լավագույն մտադրությունների արձանագրում` մի կողմից, և մյուս կողմից` իրական կյանք. ո՞րն է այս երկու հարթությունների ընդհանուրը, ո՞րը` անհամատեղելին:
  • «Հարսնաքարի» խմորը դեռ շատ ջուր կվերցնի

    «Հարսնաքարի» խմորը դեռ շատ ջուր կվերցնի

    13.07.2012| 03:40
    «Ոստիկանությունը դեռևս ուսումնասիրում է գործը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե ինչ փուլում է հուլիսի 5-ին «Հարսնաքարում» մոմավառության ժամանակ ոստիկանության և հասարակության միջև բախման միջադեպի քննությունը։
  • «Սեդրակյանի զարմիկը 100 տոկոսով մաքուր է»

    «Սեդրակյանի զարմիկը 100 տոկոսով մաքուր է»

    13.07.2012| 03:37
    Անցած շաբաթ ոչ միայն քաղաքական, այլև գողական աշխարհում շրջանառվող թեժ թեմաներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի զարմիկի` Արման Բադալյանի ձերբակալությունն էր։ Ըստ լրատվամիջոցների, նրա անունը շրջանառվում է հունիսի 22-ին «Բիճ» մականունով հայտնի Սուրեն Զորոյանի սպանության գործով։
  • Դե մի գործ տվեք, պրծեք, էլի

    Դե մի գործ տվեք, պրծեք, էլի

    13.07.2012| 03:34
    Խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը «որոշակի ձկների ու մկների» գոյությամբ պայմանավորող Վիկտոր Դալլաքյանի հետ օրերս Ղարաբաղում (նախագահի տիկնոջ մոր հոգեհանգստի ժամանակ) Սերժ Սարգսյանը շուրջ տասը րոպե «առանձնազրույց» է ունեցել: