Այն, ինչ զգուշացնում էր մի փոքր, բայց շատ խորքային ու համակարգված ուժ, ամբողջապես իրողություն է։ Այն ուժը, որին անպատկառորեն բոյկոտեցին բոլոր լրատվականները, իսկ հասարակությունը պասիվ դիտորդի դերում էր։
Արցախից եկող և Լաչինում գերեվարվող բոլոր ռազմական ու քաղաքական գործիչների ձերբակալությունները դիտարկեք բացառապես ալիևյան իշխանության հաղթարշավի և Փաշինյանի իշխանության քաղաքական և անվտանգային երաշխավորման դիտանկյունից:
Երբեմն լսում և կարդում եմ մարդկանց այն հարցերը, թե ինչու՞ Ռուսաստանը չի օգնում հեռացնել Փաշինյանին։
Ռուսաստանն ասում է, որ չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին, և դա ճիշտ մոտեցում է։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առթով Հայաստանի կառավարությունը պետք է իր ձայնը բարձրացներ աշխարհով մեկ։ Բայց Նիկոլի թիմը մինչև բերանն ու քիթը խրված դավաճանության մահահոտ տիղմի մեջ գերադասում է լռելյայն տանել հայի և հայության ամեն մի նվաստացում։ Դա այդպես է, քանի որ դավաճանն ազգություն չունի, քանի որ Նիկոլն իքն էլ է Էրդողանի և Ալիևի հետ միասին մասնակցել Արցախի ոչնչացման ծրագիրը կազմելուն և այն պահել է խիստ գաղտնի, որ հանկած չձախողվի։
Սրա իշխանության մնալու պարագայում, շատ շուտով ՀՀ պաշտոնական ԶԼՄ-ներում կհայտնվեն այսպիսի բովանդակությամբ նորություններ.
«Ալիևի և Փաշինյանի ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել և Ադրբեջանին է հանձնելու այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» կողմից 1992-95 կամ 2016 կամ 2020 թթ. Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական-ահաբեկչական գործողությունների հայտնի մասնակից (Անուն Ազգանուն)»:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...