Հարգելի տիկին Անդրեասյան,
Բոլորովին վերջերս պարզել եմ, որ Գիտութոյւնների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր ԲՆՕՐԻՆԱԿ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում՝ իսկ ավելի ստույգ՝ զուգարանի թղթի արտադրամասում։ Լուսանկարչական այդ նյութը առնչվում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը և հիմնականում արված է 1941-1945 թթ․, ներկայացնելով հայ զինվորների ու սպաների, օդաչուների, զորահրամանատարների բնօրինակ լուսանկարները։
Աներևակայելի մի պատմություն։ Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը ծանր հիվանդ էր: Գրեթե ամեն օր կինոգործիչների շրջանում շշուկներ էին պտտվում, որ բժիշկները նրան հաշված ամիսների, օրերի կյանք են տվել: ՈՒստի հաշվի առնելով նրա ունեցած մեծ վաստակը հայկական կինոյում, որոշվեց Վաղարշյանին ներկայացնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման:
Հուրախություն ինձ, եպիսկոպոս Վարդան Օձնեցուն նվիրված իմ ֆեյսբուքյան հրապարակումներից հետո մեծացել է հանրության հետաքրքրությունը Եպիսկոպոսյան տոհմի պատմության, նրա նշանավոր դեմքերի մասին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինը մայիսի 31-ին հանդես գալով «Freedom House» միջազգային «իրավապաշտպան» կազմակերպության և Դանիել Իոանիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնած «Ժողովրդավարության հայկական ֆորում» կոչվածում ու բարբաջելով գենդերային հավասարության մասին ու նկատի ունենալով Հայաստանը, բառացի հայտարարել է . «Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան» (չէ մի չէ, թան էլ չէ, թթու կամ փրթած մածուն, ախորժակին նայեցեք…):
Մաքիավելիական պրագմատիզմը հիմնավորում է այն, որ, օրինակ, ոստիկանները, դատավորները, տասովչիկները և այլք, որոնք օրենքից դուրս ծառայություններ են մատուցում իշխանություններին, պետք է նաև ստանան այդ ծառայությունների «վարձատրությունը»։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...