Միջուկային ոլորտում ռուս-բելառուսական փոխգործակցության վերաբերյալ արևմտյան մի շարք երկրների արտահայտած մտահոգության առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ մարտի 27-ին տարածված մեկնաբանության մեջ նշված Է նաև.
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի սրահներից մեկում պահվում է աշխարհում ամենախոշոր հայերեն ձեռագիրը՝ Մշո Ճառընտիրը, որը ծնունդ է առել Երզնկայի Ավագ վանքում՝ 1200-1202 թթ.: Գրիչ Վարդան Կարնեցու և Ստեփանոս ծաղկողի աշխատասիրությամբ ստեղծված մագաղաթյա հսկան հայտնի է իր ճոխ, վառ ու ինքնատիպ լուսանցազարդերով, իսկ գլխազարդերը շքեղ գորգեր են հիշեցնում: Մշո Ճառընտիրի կենսագրությունը հար նման է մեր ժողովրդի ճակատագրին: Սրահի աշխատակցուհին այցելուներին ներկայացնում է, թե պատմության ընթացքում որքա՜ն փոթորիկներ են անցել նրա գլխով:
Հայագիտությունը ծանր կորուստ կրեց։ Կյանքից հեռացավ Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Հայաստանյան իշխանությունները կրկնում են այն նույն սխալները, որոնք արել են դաշնակցական կառավարիչները 1918-20 թթ., երբ լսելով արևմտյան տերերի հրահանգները, անտեսեցին Ռուսաստանին և նրա առաջարկած օգնությունը։ Արդյունքում՝ Հայաստանից մնաց 9 հազար քառակուսի կիլոմետր, իսկ հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ցեղասպանության վտանգը, և միայն հայ կոմունիստների շնորհիվ Հայաստանը փրկվեց անհետացման վտանգից։
Ամերիկան, որը, չնայած ամեն ինչին, դեռ հավակնում է լինել, այսպես կոչված, ժողովրդավարության հարցերով աշխարհի ուսուցիչը, այժմ երկրորդ փորձն է անում. աշակերտների տեսքով հավաքել մի շարք երկրներ՝ այնտեղ բարոյախրատական դասեր տալու համար:
1840-1842 և 1856-1860 թվականներին Անգլիայի գլխավորությամբ Չինաստանի դեմ իրականացվեց էքսպանսիոնիստական երկու պատերազմ, որոնք ստացան առաջին և երկրորդ «ափիոնային պատերազմ» անվանումը։
Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին։ Եթե այն ժամանակ ամբողջ հույսը Սևրի պայմանագիրն էր, ապա հիմա նույնպես փորձում են «միջազգային արդարադատության» վրա կառուցել իրենց քաղաքականությունը` նույն փոսն ընկնելու հեռանկարով։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...