Ադրբեջանի նախարարի այն հայտարարությունը, որ իրենք Նախիջևանի հետ Իրանով սահման ունեն, որը զարգացնում են, Հայաստանում, կարծես թե, ճիշտ չի ընկալվել: Դրա իմաստը տարբեր կերպ են մեկնաբանում, սակայն կարող է լինել ևս մեկ մեկնաբանություն:
Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտոնություններ։
Ահավոր բան է եղել։ Բայց խի՞ է եղել։ Որովհետև վառոդի բոչկի վրա խորովածի կրակ անող ենք։ Կեսգիշերային «սալյուտների», 2021-ի Նոր տարվա գիշերը «Եռաբլուրի» դիմաց սալյուտ խփողների ու այլ «սալյուտիստների» հասցեին էնքան փիս-փիս բաներ են ասվել, որ վերջը նման դառը ձևով դուրս գցեց։
Հայերեն ապրելու և մեռնելու ցանկությամբ՝ խաչքարն իմ պաշտամունքն է՝ խաչ կրողի, խաչակրի պարտականությունները որպես ապրելու իմաստ ըմբռնումով: Հողը պահելու և պաշտպանելու փոխարեն խաչքարերը տեղափոխելու իմաստը չեմ հասկանում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...