-
17.10.2020|
21:28
Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա:
-
17.10.2020|
21:26
Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները՝ ասել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:
-
17.10.2020|
21:24
«Հայրենակիցներ, սա պետք ա վիզ դնել, հավաքել 50 հազար ստորագրություն։ Էդ դեպքում Գերմանիայի կառավարությունը պարտադրված կլինի հարցին անդրադառնալ»:
-
17.10.2020|
21:21
Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարեք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմիր ճշմարտությունը»:
-
17.10.2020|
21:20
Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» հարցը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
-
17.10.2020|
21:08
Ադրբեջանում գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
-
17.10.2020|
15:45
Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել են Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ:
-
17.10.2020|
15:34
Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։ Դատարանն Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020-ը՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
-
17.10.2020|
15:16
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
-
17.10.2020|
15:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1540-ով՝ հասնելով 63000, գրանցվել է մահվան 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: