Պետության հեռացող ղեկավարը երեքշաբթի օրը նշանակվել է վարչապետ` չնայած բազմահազանոց հանրահավաքներում, որ սկսվել են ուրբաթ օրը, նրանից պահանջում են հեռանալ` գրում է Աուրելիա Աբդելբոստը Liberation-ում:
Արդեն մի քանի օր` հազարավոր մարդիկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքում են նախկին նախագահի վարչապետ դառնալու դեմ: Բողոքներում արտահայտվում է և ընդհանուր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից` գրում է Մարկուս Ակերետը շվայցարական Neue Zürcher Zeitung-ում:
Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վաղը 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ շրջափակել կառավարության շենքը եւ կառավարական այլ շենքերը:
Երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին և դա հսկայական առավելություն համարեց:
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում բողոքի ցույցերին: AFP լրատվական գործակալությունը «Հայ ցուցարարները պահպանում են ճնշումը, մինչ նախկին նախագահը դառնում է նոր վարչապետ» վերնագրով հոդվածում գրում է, որ չորեքշաբթի Երևանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ՀՀ իշխանությունների դեմ:
Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Ոստիկանության Երևանի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 84 անձ` ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Երևանում ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան Ֆրանսիայի հրապարակին հարող հատվածում, ոստիկանները թույլ չտվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցին պողոտայի լայնքով՝ հետիոտնային անցումի վրա, և մի քանի րոպեով խոչընդոտեցին տրանսպորտի երթևեկությունը:
«ՈՒսանող չկա, մարդ չկա, էլ չեմ քշելու»,- այսօր երթուղային տաքսու վարորդներից մեկը զայրացած ասաց, հետն էլ հավելեց. «Բաղրամյան փողոցում ոնց որ մայիսի 1-ը լինի»:
Ինչպես հիշում ենք՝ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Թրամփի հիմնական քարոզչական թեզերը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունը և ուկրաինական պատերազմում անհեռանկար ու երկրի համար տնտեսական վնասաբեր արդյունքներն էին...