Մի հաղորդում կա Հ2 հեռուստաալիքով` «Օդից փող»: Հայտնվում է ցուցանակ, վրան գրեր, ցուցանակի ներքևում գրված է.
-Գտնել այսքան տառից բաղկացած բառը, գտնել …,- մի խոսքով` գտնել ճիշտը:
Հիմնականում պարզունակ` պրիմիտիվ առաջադրանքներ են:
Խմբագրություն դիմած Երևանի Սարի թաղի 8-րդ փողոցի 48 տան բնակիչ Իրինա Ղազարյանը բողոքում էր «Սանիթեք» ընկերության աշխատակիցների վերաբերմունքից, ինչի պատճառով Էրեբունի վարչական շրջանը տուգանել է իրեն 20 հազար դրամով։ Ներկայացնենք քաղաքացու պատմությունը։
ՀՀ վարչապետի հանձնարարականներով՝ վերանայվել են որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, առաջարկվում է մի քանիսը միացնել:
Բրիտանական Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել կասեցնել միավորմանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ Եվրոպական խորհրդարանի աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցություն խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է. «Թուրքիային հասցեագրված մեր ուղերձը չափազանց հստակ է. անդամակցության բանակցությունները պետք է սառեցվեն անհապաղ»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնևում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազենիի հետ:
Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող օրական մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում դիտվում է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-25-ը մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող արտաքին գովազդի փառատոնի շրջանակում մեկնարկել է համաժողով, որին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմայի մոտ է, այնուհանդերձ, երևանյան հիվանդանոցներում երեխաները պառկած են արդեն միջանցքներում։
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին՝ վերջին ամսում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի մասին, հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...