-
01.06.2016|
13:05
Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և Microsoft-ը ընդունել են Եվրամիության առաջարկը` դիտարկել և անհրաժեշտության դեպքում ջնջել ատելություն սերմանող գրառումները 24 ժամում, հայտնում է Reuters-ը:
-
31.05.2016|
22:20
Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով:
-
31.05.2016|
22:14
Ուկրաինացի զինվորական, «Բատկիվշչինա» («Հայրենիք) կուսակցությունից պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունենալով՝ հայտարարել է, որ պատգամավորներին թույլ չի տալու մոռանալ Մայդանում և Դոնբասում զոհվածներին:
-
31.05.2016|
22:10
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երեք անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
-
31.05.2016|
16:29
1in.am-ը հաղորդում է, որ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը խիստ մտահոգել է ռուս որոշ փորձագետների: Ոմանք գտնում են, որ փաստին Մոսկվան անհապաղ պիտի արձագանքի դիվանագիտական ուղիներով: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն էլ արձանի բացումն անվանել է… հրեշավոր։
-
31.05.2016|
16:24
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
-
31.05.2016|
08:41
Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը համարձակվել է չվայելել Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի վստահությունը: Ավելի ստույգ՝ վայելել է 8 տարի շարունակ:
-
30.05.2016|
23:20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելության վերահսկողությամբ զբաղվի՝ խոստանալով ավելացնել բնակչության թվաքանակը, գրում է Hurriyet Daily News-ը:
-
30.05.2016|
13:03
Մայիսի 29-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ազգային խաղերի մրցաշար։ Մասնակցում էին մարզի 10 թիմեր, որոնք ուժերը չափեցին 7 ազգային խաղերում՝ ճղլաստի, աքլորախաղ, պարանի ձգում, բլրի հաղթահարում և այլն։
-
30.05.2016|
12:20
Երևանի Հյուսիսային պողոտայում մայիսի 29-ին` առավոտյան ժամը 11-ից մեկնարկած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայից ստացված հասույթն ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների և սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ: