Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Մամուլի ազատությունը վերջին 12 տարվա մեջ ամենամեծ նահանջն է արձանագրել՝ հայտնվելով քաղաքական, քրեական և ահաբեկչական ճնշումների տակ՝ հրապարակված զեկույցում արձանագրում է Վաշինգտոնում գործող Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցում է ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին՝ տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
«Մի՞թե անպայման պետք է ազգությամբ հայ լինել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը դատարանում պաշտպանելու համար»,- BBC-ին տված հարցազրույցում տարակուսում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը ներկայացնող Ամալ Քլունին:
Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 համարի ավտոբուսի պայթյունից շուրջ 18 ժամ անց Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործողությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող ահաբեկչության վարկածը` ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան), տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանը։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...