-
25.01.2016|
15:28
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
-
25.01.2016|
15:26
2015-ի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի գործով կալանավորված 22-ամյա Նելլի Մինասյանն ազատ է արձակվել՝ ասել է նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել:
-
25.01.2016|
15:25
Համաձայն Երևանի ավագանու հաստատած պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործող տնտեսավարողները ձմռան ամիսներին պարտավոր են իրենց օբյեկտների հարակից տարածքները մաքրել ձյունից: Քաղաքապետարանը հորդորում է բոլորին պահպանել կարգը:
-
25.01.2016|
15:21
Նորք- Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից ևս երկուսը՝ եղբայրներ Հայկ և Հրանտ Վարդանյանները, ազատ են արձակվել՝ ասել է նրանց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նրանց խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
-
25.01.2016|
15:12
Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ:
-
25.01.2016|
15:05
Զինված խմբի գործով մեղադրվող՝ «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու ստորագրությամբ՝ ասել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
-
23.01.2016|
23:43
Գերմանական Ֆրայբուրգ քաղաքում ժամանցային հաստատություններն արգելում են փախստականների մուտքը՝ գրում է Badische Zeitung-ը:
-
23.01.2016|
23:17
Հայաստանում թոքաբորբի բուժումը, որպես կանոն, վճարովի է, պետպատվերով բուժվում է միայն որոշակի չափորոշիչների դեպքում:
-
23.01.2016|
10:21
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ:
-
23.01.2016|
10:20
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ: