-
25.06.2015|
01:26
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ երեկ հորդառատ անձրևի տակ Գյումրիում ակտիվիստներն անցկացրին նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Թատերական հրապարակում կային նաև մեծ թվով ոստիկաններ։
-
24.06.2015|
23:12
«Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։
-
24.06.2015|
23:11
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Երևանում ստեղծված իրավիճակը «պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վոլինկինը ասաց․
-
24.06.2015|
23:10
Այսօր ժամը 12.00-ին Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների:
-
24.06.2015|
23:07
Դերասան Աշոտ Ադամյանը, որ միացել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային, կարծում է, որ ցույցը չունի լիդերներ, սա ինքնաբուխ ակցիա է.
-
24.06.2015|
23:05
Նստացույցը շարունակվելու է, մենք չենք նահանջելու, ունենք հստակ պահանջ՝ չեղարկում, և սպասելու ենք այնքան, մինչև չեղարկումը հայտարարվի նախագահի մակարդակով՝ ասել է «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
-
24.06.2015|
23:04
Երեկ Երևանում վերսկսվել են «Ո՜չ թալանին» քաղաքացիական շարժման կազմակերպած բողոքի ակցիաները, գրում է Независимая газета-ն «Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար» վերնագրված հոդվածում:
-
24.06.2015|
18:14
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների երթը՝ նրանց կոչ անելով զերծ մնալ անօրինական գործողություններից և զգուշացնելով, որ հակառակ դեպքում երթը կկասեցվի օրենքի շրջանակներում:
-
24.06.2015|
17:13
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:
-
24.06.2015|
12:31
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։