ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 
  • Բուժե՞նք, թե՞ թողնենք ապրի

    Բուժե՞նք, թե՞ թողնենք ապրի

    03.02.2015| 01:15
    45-ամյա չինացին վախճանվել է սրտի նոպայից՝ փաստը հաստատել են բժիշկները: Գո Լյուն կռացել է՝ վերցնելու ընկած սիգարետը ու կորցրել է գիտակցությունը:
  • Հայաստանում դեղորայքի գներն աճել են 3-5 տոկոսով

    Հայաստանում դեղորայքի գներն աճել են 3-5 տոկոսով

    03.02.2015| 01:13
    Դեղորայքի գները մոտավորապես 3-5 տոկոսով բարձրացել են 2014 թ. կեսերի թանկացումներից հետո: Դժվար է ասել՝ ինչով է պայմանավորված գների աճը՝ արտարժույթի փոխարժեքո՞վ, թե՞ պարտադիր դրոշմապիտակավորմամբ՝ ասել է Դեղարտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Հայաստանում 2014 թ. վերջին դեղերի գներն աճել են 10-15 տոկոսով:
  • Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, ձերբակալել են

    Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, ձերբակալել են

    03.02.2015| 01:11
    ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին փետրվարի 2-ին ձերբակալել են, որոշումը ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինն է կայացրել:
  • Օմբուդսմենը՝ օմբուդսմենին

    Օմբուդսմենը՝ օմբուդսմենին

    03.02.2015| 00:54
    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի գործընկերոջը՝ Յուրի Հայրապետյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հիմնադիր խորհրդարանի» և Ղարաբաղի ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
  • «Գրոհում» է տիկին Լիլին

    «Գրոհում» է տիկին Լիլին

    03.02.2015| 00:35
    «Իրատես de facto»-ի նախորդ համարում (թիվ 5) «Ասում են...» խորագրի ներքո ահազանգ էր հնչել առ այն, որ հնարավոր է Երևանի թիվ 1 (Ստեփան Շահումյանի անվան) հիմնական դպրոցը դադարի գործելուց, քանի որ Երևանի կենտրոնը տառացիորեն բռնագրաված ուժերը խիստ առևտրաշահ վայրում գտնվող այս դպրոցը կամենում են վերացնել և տեղում հյուրանոցային համալիր կառուցել։ Սա անհայտ աղբյուրի ահազանգն էր, և ուրախ կլինենք, եթե այն չհաստատվի։
  • Չթեժացնել թեման

    Չթեժացնել թեման

    03.02.2015| 00:32
    «Ինչի, մե՞զ էլ է թուրքի տեղ դրել»,- երեկ անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ ասաց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը` նկատի ունենալով Ժիրայր Սէֆիլյանի շարժման անունը` «100-ամյակը` առանց ռեժիմի»:
  • Արդյոք  եկե՞լ է ձեռքը մեր ցավի վրայից վերցնելու ժամը

    Արդյոք եկե՞լ է ձեռքը մեր ցավի վրայից վերցնելու ժամը

    03.02.2015| 00:20
    Դժբախտաբար` ոչ, ժամը չէ, և մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած զարգացման: 21-րդ դարում եզդի ժողովրդի ցեղասպանություն…
  • Վճարիր հարկերը և… մի՛ ձերբակալվիր

    Վճարիր հարկերը և… մի՛ ձերբակալվիր

    03.02.2015| 00:14
    Երեկ ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ)` 540 մլն դրամի հարկային պարտավորությունից խուսափելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ` ձերբակալության ժամանակ նա փորձել է փախչել, սակայն իր ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ավտոմեքենային և կալանավորվել:
  • Չորրորդ զանգվածի բնակիչները՝ մեկուսացման մեջ

    Չորրորդ զանգվածի բնակիչները՝ մեկուսացման մեջ

    02.02.2015| 13:24
    Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում վերջերս 53 համարի երթուղային ավտուբուսի գործունեությունը 4-րդ զանգվածից դադարեցնելու և այլ ուղղությամբ տեղափոխելու առնչությամբ։ Այս փոփոխությունն իրարանցում է առաջացրել 4-րդ զանգվածի բնակիչների շրջանում:
  • Պաշտոնական այցեր Բելառուս և Լիտվա

    Պաշտոնական այցեր Բելառուս և Լիտվա

    02.02.2015| 11:18
    ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Մինսկ։