10.10.2014|
12:46
Վերջին այս անդրադարձով տեղեկացնում եմ խնդրի լուծմանը կարոտ ընթերցողներիս, որ շրջանը փակված է, քանզի վերջին երկու տարիներին ՀՀ առողջապահության նախարարներ պարոնայք Դերենիկ Դումանյանն ու Արմեն Մուրադյանը մասնագիտական եզրակացությամբ դիմել են ՀՀ կառավարությանը, ըստ էության, հիմնավորելով բազմամյա պնդումս առ այն, որ հրավառություններն ու պայթուցիկային զվարճանքը հակահանրային երևույթներ են, և հարկ է դրանք անհապաղ արգելել։