-
26.09.2014|
18:11
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
-
26.09.2014|
15:55
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013 թ.: Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ... ոչ ոքի համար» զեկույցը, որը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:
-
26.09.2014|
15:52
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց նա քաղաքացուց պահանջել և ստացել է 1700 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո կենտրոնը:
-
26.09.2014|
12:01
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի հիմնադիրը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, այս օրերին անցկացնում է պետական բուհերի բարձր կուրսերի ուսանողների ուսման վարձերի հատկացման հայտերի մրցույթ: 160 հայտից մրցութային հանձնաժողովը կընտրի 40-50-ը:
-
26.09.2014|
11:57
Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան գերմանական հիմնադրամի շնորհիվ լսողական խնդիրներ ունեցող 3-ամյա Սևակ Ղազարյանը շատ շուտով կվիրահատվի ու կսկսի լսել։ Երեխայի մոտ ախտորոշվել է ծանրալսության 4-րդ աստիճան։ Սա այն աստիճանն է, երբ լսողական սարքերն այլևս չեն կարող օգնել։
-
26.09.2014|
00:55
Սփյուռք ունեցող ազգերի և սփյուռքի հիմնախնդիրների շարքում առաջին տեղում ազգապահպանման խնդիրն է: Հեռու չգնանք, վերցնենք հրեաների օրինակը. ինչպես ասում են, նույնիսկ երկրագնդի ամենահեռավոր անկյուններում ապրող մեծահարուստ հրեաների մեջ գրեթե չկա մեկը, ով գոնե օրվա 1/3 մասը չմտածի Իսրայելի և իսրայելցիների զարգացման մասին և տարբեր առիթներով, առանց վարանելու տարատեսակ օգնություն չցուցաբերի իր երկրին:
-
26.09.2014|
00:38
Սեպտեմբերի 25-ին կառավարությունը 2015-ի պետբյուջեի նախագիծը որոշեց բարով-խերով ուղարկել ԱԺ։ Նկատենք, որ այս պահին պետբյուջեի նախագծով նախատեսվում է թոշակների և աշխատավարձերի բարձրացում, ինչը գուցե և հավանական է, քանի որ եկամտային և ծախսային հատվածը 2014-ի համեմատ ևս ավելի է։ Նախատեսված է ՀՆԱ-ի 4,1 % աճ։
-
26.09.2014|
00:36
Նախագահ Սերժ Սարգսյանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ նաև Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի ոչնչացման խնդրին:
-
26.09.2014|
00:01
Հայաստանը դարձել է աբսուրդի երկիր: Այստեղ այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։
-
25.09.2014|
18:12
Այսօր առավոտյան ոստիկանները, մտնելով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի բնակարան, նրան բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: