Աստղագետները կարծում են, որ բնավորության ձևավորման վրա ազդում են ոչ միայն ժառանգականությունն ու դաստիարակությունը, այլև մոլորակները, որոնք ակտիվ են եղել երեխայի ծննդի պահին:
Ամստերդամում պատրաստվում են պատերազմի: Քաղաքի կենտրոնական հրապարակում: Պոմիդորներով: Պատերազմը ուղղված է ԵՄ-ից մթերքների ներկրման Ռուսաստանի արգելանքի դեմ՝ հաղորդել է ВВС-ին:
Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համար շաբաթվա սկզբին մեղադրողի պահանջած անհասկանալի պատժաչափերը վրդովեցրել և ոտքի էին հանել նրանց բոլոր համախոհներին:
Երիտասարդ տարիքում բոտոքսի կիրառումը կարող է սահմանափակել զգացմունքային զարգացումը: Այս մասին զգուշացնում են բրիտանական գիտնականները: Համաձայն «Journal of Aesthetic Nursing» -ի ուսումնասիրությունների՝ ավելի շատ 25-ից ցածր մարդիկ են օգտագործում բոտոքսը կնճիռների հարթեցման համար:
Բնակչության 90%-ը վստահում է ՀՀ զինված ուժերին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Gallup International» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Երեկ Մոսկվայի Բասմաննի դատարանում ավարտվել է Լևոն Հայրապետյանի գործով հերթական դատավարությունը: Նրա կալանավայրում մնալու ժամկետը, չնայած փաստաբանների փաստարկներին, երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև դեկտեմբերի 15-ը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Գևորգյանը սեպտեմբերի 8-ին հրապարակել է նախորդ տարվա նոյեմբերի 5-ի գործով մեղադրական ճառը:
Նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, այսօր պատասխանելով «Մարտի 1-ի» գործի բացահայտման վերաբերյալ «Ազատության» հարցին, ասել է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով բոլոր բացահայտումները իրականացված են։
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ԱԺ աշնանային քառօրյայի աշխատանքները, սակայն Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի հարց չի քննարկվել՝ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հանրապետությունում հունվարից օգոստոս գրանցվել է 27 338 ծնունդ, 14 657-ը՝ Երևանում: 2013-ի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում:
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...