19.07.2014|
11:59
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է թվով 19 գրադարան, որից երեքը ցանցային են և ունեն 18 մասնաճյուղեր: Ըստ այդմ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այսօր գործում է 37 գրադարան: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ ներկայումս 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: