16.01.2014|
11:30
Անցյալ տարի, հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (մականունը՝ Լիսկա) առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպը խլեց Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի կյանքը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը վիրավորվեց: Քանի որ այս գործը հասարակական հնչեղություն ստացավ, միջադեպից հետո մարզպետի պաշտոնից ազատվեց Սուրեն Խաչատրյանը, իսկ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը կալանավորվեցին՝ որպես գործում ներգրավված մեղադրյալներ: