«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • «Մեր մտավորականները քաղաքացիական ակտիվիստներն են»

    «Մեր մտավորականները քաղաքացիական ակտիվիստներն են»

    02.12.2013| 17:42
    Գաղութատիրական հավակնություններ ցուցաբերող Ռուսաստանում այսօր գտնվում են մտավորականներ՝ բանաստեղծներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, խմբագիրներ, այլք, որոնք անվարան իրենց զորակցությունն են հայտնում հանուն եվրաինտեգրման ու եվրոպական արժեքների պայքարող ուկրաինացի ժողովրդին և իրենց գործընկերներին: Լայնախոհ, առաջադեմ հայացքների տեր այդ քաղաքացիները միջազգային հանրությանն ուզում են ցույց տալ, որ կա նաև մի ուրիշ Ռուսաստան:
  • Բնապահպանության նախարարը ե՞րբ է հոգնելու իր անիմաստ հրամաններից

    Բնապահպանության նախարարը ե՞րբ է հոգնելու իր անիմաստ հրամաններից

    02.12.2013| 16:39
    Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հերթական հրամանն է ստորագրել` Սևանա լճում ձկան բնական վերարտադրության միջոցառումների վերաբերյալ: Ըստ հրամանի, սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում, 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը, կդադարեցվի Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան ու խեցգետնի որսը:
  • Զորակոչիկների ծնողների դիմում-բողոքները հիմնականում առողջական խնդիրների հետ են կապված

    Զորակոչիկների ծնողների դիմում-բողոքները հիմնականում առողջական խնդիրների հետ են կապված

    02.12.2013| 15:48
    Դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 31-ը հանրապետության տարածքում ձմեռային զորակոչ է անցկացվելու: Բժշկական փորձագիտական արդյունքների շուրջ իրենց բողոք-դիմումներն են ներկայացրել զորակոչիկների ծնողները, որոնք քննարկվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի կողմից:
  • Իսկ քաղաքական պահանջներ չեն առաջադրվում

    Իսկ քաղաքական պահանջներ չեն առաջադրվում

    02.12.2013| 15:13
    Ազատության հրապարակ են եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հանրահավաքն արդեն մեկնարկել է:
  • Շտապ հավաք՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն

    Շտապ հավաք՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն

    02.12.2013| 15:11
    2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը և այլք, նրանք պահվում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի և Շենգավիթի բաժիններում:
  • «Վերջին տարիներին ավելացել է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ ցանկացող մարդկանց թիվը»

    «Վերջին տարիներին ավելացել է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ ցանկացող մարդկանց թիվը»

    02.12.2013| 14:35
    Արդեն 25 տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 2013 թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը մեր երկրում կազմում է 3500:
  • Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները

    Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները

    02.12.2013| 11:53
    Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
  • «Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում

    «Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում

    02.12.2013| 11:20
    «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Խնայելով ինձ և քեզ» խորագրով հակածխոխոտային թեմաներով մի շարք ակցիաներ։ Մարզային դպրոցներից ստացված հակածխախոտային թեմաներով նկարներով կկազմակերպվի ցուցահանդես-մրցույթ։ Հաղթած նկարները կդառնան մեծ պաստառներ, որոնք կփակցվեն Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Գավառում և Երևանում՝ հիշեցնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը։
  • Բողոքի ցույց` հանուն արժանապատիվ հայրենիքի

    Բողոքի ցույց` հանուն արժանապատիվ հայրենիքի

    01.12.2013| 14:35
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին հայաստանցիները արձագանքելու են բողոքի ցույցով: «Արժանապատիվ հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը արդեն մի քանի օր է կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքին:
  • «Ձմռանը տեղի ունեցող ավտովթարները չպետք է բարդել վարորդների վրա»

    «Ձմռանը տեղի ունեցող ավտովթարները չպետք է բարդել վարորդների վրա»

    01.12.2013| 13:43
    «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն շուտով երթևեկության կանոննների խախտման վերաբերյալ տուգանքների մասին առաջարկների փաթեթ կներկայացնի: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի նախագահ Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, թեև վերջին տարիներին կազմակերպության շնորհիվ բարելավվել են վարորդ-տեսուչ փոխհարաբերությունները, բայց ոլորտում խնդիրները շատ են և հրատապ լուծման ենթակա, մանավանդ, երբ արդեն ձմեռ է: